ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանման ներկայացուցիչները վարժանքների են մասնակցելու Հյուսիսային բևեռում

Մարտի 28-ից ապրիլի 17-ը Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային զորքերի՝ Հյուսիսային բևեռում պլանավորված մարդասիրական գործունեությանը կմասնակցեն նաև ՀՀ ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչները: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ կայքը:

Հայաստանյան զորախմբի անդամները դեսանտավորման ժամանակ

Հայաստանյան զորախմբի անդամները դեսանտավորման ժամանակ
ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2014» զորավարժության

Սա նախատեսված է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության պլանով նախատեսված օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների պլանով:

Հայկական կողմի՝ վարժանքներին մասնակցելու մասին նշվել է նաև հունվարին: Մասնավորապես ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքերի հրամանատարը հունվարի 21-ին հայտարարել է, որ Հայաստանը, Բելառուսը և Ղազախստանը ցանկություն են հայտնել մասնակցել Ռուսաստանի օդադեսանտային ուժերի՝ Արկտիկայում անցկացվելիք վարժանքներին:

Առավել վաղ՝ հունվարի 11-ին, հայտարարվել էր, որ ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքերը և ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ ստորաբաժանումներն այս տարի ապրիլին դեսանտավորման վարժանքներ են անցկացնելու Արկտիկայում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *