Daily Archives: Նոյեմբեր 13, 2013

«Շվեդական սեղան» սպասարկման ձևը՝ ՌԴ զինված ուժերում

Նոյեմբեր 13, 2013 22:59 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի զորամասերում մինչև դեկտեմբերի 1-ը 835 ճաշարան վերջնականապես կանցնի «շվեդական սեղան» կոչված սպասարկման ձևին։ Զինծառայողներին հնարավորություն կտրվի Continue reading

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Բեյլագանի կորպուս է այցելել (ֆոտո)

Նոյեմբեր 13, 2013 19:19 | RAZM.INFO - Հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար նշանակված, ԶՈւ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է առաջնագիծ։ Այս անգամ նախարարը հանդիպումներ է ունեցել Բեյլագանի բանակային կորպուսում։ [caption id="attachment_25269" align="aligncenter" width="480"]Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ Բեյլագանի բանակային կորպուսում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ Բեյլագանի բանակային կորպուսում[/caption] Ադրբեջանի պաշտպանության նախարարը նոյեմբերի 13-ին հանդիպել է Բեյլագանի բանակային 2-րդ կորպուսի հրամանատարների ու անձնակազմի հետ, այցելել կորպուսի զորամասեր՝ տեղում իրավիճակին ծանոթանալու։   [caption id="attachment_25270" align="aligncenter" width="480"]Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ Բեյլագանի բանակային կորպուսում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ Բեյլագանի բանակային կորպուսում[/caption] Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը լուսանկարներ է տրամադրել նախարարի այցից։ [caption id="attachment_25271" align="aligncenter" width="480"]Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ Բեյլագանի բանակային կորպուսում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ Բեյլագանի բանակային կորպուսում[/caption] Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Զաքիր Հասանովն ու ԳՇ պետ Նաջմեդին Սադիգովն այցելել էին Շամխորի 3-րդ բանակային կորպուս, իսկ հոկտեմբերի 31-ին՝ Նախիջևան։

ՌԴ ՊՆ-ն վերափոխում է սկանդալային «Օբորոնսերվիս» ընկերության անունը

ՌԴ ՊՆ շենքը Նոյեմբեր 13, 2013 17:36 | RAZM.INFO - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է վերանվանել սկանդալային կոռուպցիոն պատմության մեջ հայտնված «Օբորոնսերվիս» ԲԲԸ-ն։ ՌԴ ՊՆ գույքային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Դիմիտրի Կուրակինը հայտնել է, որ նախատեսվում է նաև «Օբորոնսերվիսի» ռեբրենդինգ անել: Continue reading

Թուրքմենստանում 4 զինծառայող է մահացել՝ թունավորված երշիկ համտեսելու հետևանքով

Նոյեմբեր 13, 2013 17:36 | RAZM.INFO -

2013-ի նոյեմբերի սկզբին Թուրքմենստանի Աքբուգդայ շրջանում 4 զինծառայող է թունավորվել՝ փողոցային շներին ու կատուներին սատկացնելու համար նախատեսված երշիկը գողանալու և համտեսելու հետևանքով։ Հետաքննությունը նոր մանրամասներ է պարզել։ Continue reading

ԱՄՆ-ում MQ-9 Reaper ԱԹՍ-ն ընկել է Օնտարիո լիճը

MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը Նոյեմբեր 13, 2013 15:35 | RAZM.INFO - Նոյեմբերի 12-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի Նյու Յորքյան ազգային գվարդիային պատկանող MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը վթարի է ենթարկվել Նյու Յորքի Օնտարիո լճի արևելյան ափի մերձակայքում։ Վթարի պատճառները դեռևս անհայտ են։ Continue reading

ԱՄՆ-ն 38 միավոր Jeep J8 է նվիրել Պերուի զինված ուժերին

Նոյեմբեր 13, 2013 14:32 | RAZM.INFO - Պերուի ցամաքային զորքերը ստացել են 38 միավոր ամենագնաց Jeep J8-եր, որոնք առանց գումարի տրամադրել է ԱՄՆ-ն։ Նոր ավտոմեքենաները կիրառվելու են թմրաբիզնեսի, ինչպես նաև «Սենդերո Լումինոսո» զինյալների խմբավորման դեմ պայքարում։ Continue reading

ՀՀ նախագահը հետևել է զորավարժությանը, եղել առաջնագծում և ՊԲ զորամասերում

Նոյեմբեր 13, 2013 13:37 | RAZM.INFO - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հետևել է Արցախում ընթացած զորավարժությանը, ինչպես նաև այցելել է Պաշտպանության բանակի զորամասեր և առաջնագիծ։  Continue reading

Ռուսաստանն առաջարկել է Հարավային Կորեային իր Տ-50 կործանիչը

Նոյեմբեր 13, 2013 13:24 | RAZM.INFO - «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը ոչ պաշտոնական հարթակում առաջարկ է արել Հարավային Կորեային 60 մարտական ինքնաթիռներ գնելու մրցույթի շրջանակներում իրենից ձեռք բերել Տ-50 կործանիչներ։ Հարավային Կորեան խստացրել էր մրցույթի պայմանները՝ նախնական որոշված արժեքը չփոփոխելով։ Continue reading

Ալիևն ու Գյուլը ծանոթացել են թուրքական առաջին հարվածային ուղղաթիռին և ուսումնական ինքնաթիռին

Գյուլն ու Ալիևը՝ ԹԱԻ-ում Նոյեմբեր 13, 2013 12:34 | RAZM.INFO - Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն այցելել են թուրքական ԹԱԻ (Թուրքիայի աերոտիեզերական արտադրություն, TAI) ընկերություն, որտեղ ծանոթացել են թուրքական առաջին ուսումնական ինքնաթիռին, առաջին հարվածային ուղղաթիռին և այլ ռազմական արտադրանքի։ Continue reading

Վրացական զինված ուժերում սննդից զանգվածային թունավորման հերթական դեպքն է

Նոյեմբեր 13, 2013 12:03 | RAZM.INFO - Վրացական Օսիաուրի ռազմաբազայում տասնյակ զինծառայողներ օրերս սննդից թունավորվել են։ Հետաքննությունը պարզել է, որ թունավորման պատճառը խոհարարի անպատասխանատու վերաբերմունքն է։ Վերջինս ազատված է աշխատանքից։ Continue reading