Daily Archives: Նոյեմբեր 7, 2013

Թուրքիայի ժանդարմերիան կրակ է բացել միկրավտոբուսի վրա՝ սպանելով նաև զինծառայողներից մեկին

Նոյեմբեր 7, 2013 17:24 | RAZM.INFO -

Թուրքիայում հրամաններին չենթարկվող միկրոավտոբուսը կանգնեցնելու փորձերի ժամանակ ժանդարմները կրակ են արձակել, ինչի հետևանքով սպանվել է ոչ միայն ավտոմեքենայի ուղևորը, այլ նաև զինծառայողներից մեկը։ Continue reading

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու ԳՇ պետն առաջնագծում են (ֆոտո)

Նոյեմբեր 7, 2013 16:57 | RAZM.INFO -

Նոյեմբերի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարար, ԶՈւ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ու ԳՇ պետ, ԶՈւ գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգովն այցելել են առաջնագիծ։ Թե որ հատված են այցելել վերջիններս, չի նշվում։ Continue reading

Բելառուսը Թուրքմենստանում անօդաչու թռչող սարքերի արտադրություն է հիմնելու

Նոյեմբեր 7, 2013 16:13 | RAZM.INFO -

Նոյեմբերի 5-ին Աշգաբադում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ծրագրում են Թուրքմենստանում ԱԹՍ-ների արտադրություն հիմնել։ Դրա համար հիմք է ծառայում երկու երկրների միջև ռազմատեխնիկական ու գիտական ակտիվացող համագործակցությունը։ Continue reading

Ադրբեջանում քննարկվում է ԶՈւ-ում կին զինծառայողների թվի ավելացման հարցը

Նոյեմբեր 7, 2013 16:10 | RAZM.INFO -

Վերջին շրջանում Ադրբեջանում ռազմական ոլորտի տարբեր թեմաների քննարկումն արդիական է դարձել։ Այս անգամ փորձագետները խոսում են Ադրբեջանում կին զինծառայողների պակասի և նրանց՝ ԶՈւ-ում աշխատելու անհրաժեշտության հարցը։ Continue reading

Նիդեռլանդական F-16 կործանիչն օդային հարված է հասցրել զորավարժարանի աշտարակին

Նոյեմբեր 7, 2013 15:06 | RAZM.INFO -

Նիդեռլանդների ռազմաօդային ուժերը սկսել է հետաքննել Վլիելանդ կղզու զորավարժարանում դիսպետչերական աշտարակին օդային հարված հասցնելու միջադեպը։ Աշտարակը վնասվել է, սակայն զոհեր ու տուժածներ չկան։ Continue reading

Սերբ սպաների դեմ մեղադրանք է առաջադրվել ալբանացիների սպանության համար

Կոսովո Նոյեմբեր 7, 2013 14:38 | RAZM.INFO -

Սերբիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ազգային բանակի երկու սպաների, ովքեր կասկածվում են Կոսովոյի պատերազմի ժամանակ ալբանացիների զանգվածային սպանության համար։ Continue reading

Կառավարությունը որոշեց զորակոչային հանձնաժողով ստեղծել

Նոյեմբեր 7, 2013 14:06 | RAZM.INFO - Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 6-ի նիստում որոշել է ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, որը պետք է ղեկավարի ձմեռային զորակոչն ու զորացրումը։ Continue reading

Ֆիլիպիններն 8 միավոր իտալական ուղղաթիռ է գնել

AW109 Power բազմաթիրախային ուղղաթիռ Նոյեմբեր 7, 2013 13:37 | RAZM.INFO -

Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի հրամանատարությունն իտալական AgustaWestland ընկերության հետ պայմանագիր է կնքել 8 միավոր բազմաթիրախային ուղղաթիռներ ստանալու նպատակով։ Դրանք ծառայելու են Ֆիլիպինների անվտանգության պահպանման համար։ Continue reading

Լեհաստանը ստացավ վերջին C-295 բեռնատար ինքնաթիռները

C-295. Լեհաստանի ՌՕՈւ Նոյեմբեր 7, 2013 11:33 | RAZM.INFO -

Airbus ընկերությունը Լեհաստանի պաշտպանության նախարարությանն է փոխանցել վերջին 2 միավոր C-295 բեռնատար ինքնաթիռները։ Ինքնաթիռները վայրէջք են կատարել Կրակովում տեղակայված ռազմաօդային ուժերի ռազմաբազայում նոյեմբերի 2-ին Continue reading

Վենեսուելայի օդուժը մեքսիկական ինքնաթիռ է խոցել

Նոյեմբեր 7, 2013 11:25 | RAZM.INFO -

Վենեսուելայի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել երկրի հարավարևմտյան հատվածում թռիչք իրականացնող Մեքսիկային պատկանող թեթև ինքնաթիռին։ Մեքսիկայի արտգործնախարարությունը պահանջում է Կարակասից բացատրություններ տալ կատարվածի համար։ Continue reading