Ֆիլիպիններն 8 միավոր իտալական ուղղաթիռ է գնել

Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի հրամանատարությունն իտալական AgustaWestland ընկերության հետ պայմանագիր է կնքել 8 միավոր բազմաթիրախային ուղղաթիռներ ստանալու նպատակով։ Դրանք ծառայելու են Ֆիլիպինների անվտանգության պահպանման համար։

AW109 Power բազմաթիրախային ուղղաթիռ

AW109 Power բազմաթիրախային ուղղաթիռ

Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը, AW109 Power բազմաթիրախային ուղղաթիռների գնումն իրականացվում է Ֆիլիպինների ՌՕՈւ վերասպառազինման լայնամասշտաբ ծրագրի շրջանակներում։

Չի հստակեցվում կնքված պայմանագրի արժեքը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆիլիպինների ՌՕՈւ հրամանատարությունը նախատեսում է գնել շուրջ 78.6 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ իտալական ուղղաթիռներ։ Դրանք պետք է որ փոխարինեն հնացած MD 530-ները։ Լուրեր էին տարածվել նաև, որ զինվորականներն ակնկալում են մինչև 2014-ը ստանալ 8 միավոր AW109 ուղղաթիռ։

Հիշեցնենք, որ Ֆիլիպինների ՌՕՈւ վերասպառազինման ծրագիրը մեկնարկել է 2011-ին, երբ երկիրը ձեռք է բերել ԱՄՆ-ից 5 միավոր UH-1H Iroquois և Գերմանիայից ևս 5 միավոր UH-1D ուղղաթիռներ։ Ընդ որում, Գերմանիայի տրամադրած նմուշները վերանորոգման ու արդիականացման փուլ են անցել ԱՄՆ- ում։ Ավելի ուշ Ֆիլիպինները գնել է Լեհաստանից W-3 Sokol, իսկ ամերիկյան Bell Helicopter ընկերությունից՝ Bell 412 ուղղաթիռներ։

Հավելենք, որ իտալական AgustaWestland ընկերության AW109 Power ուղղաթիռն իրենից ներկայացնում է AW109-ի արդիականացված տարբերակ՝ առավել հզոր շարժիչով և կողային ռադիոէլեկտրոնային համակարգերով։ Ուղղաթիռը նախատեսված է 8 հոգու կամ մինչև 1.4 տոննա բեռի տեղափոխման համար։ Այն ունակ է բացել մինչև 311 կմ/ժ արագություն՝ թռիչք կատարելով մինչև 932 կմ հեռավորության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *