Daily Archives: Նոյեմբեր 25, 2013

ՌԴ ռազմածովային ուժերը համալրվեց 4 միավոր ՄիԳ-29Կ/ԿՈՒԲ կործանիչներով

Նոյեմբեր 25, 2013 18:49 | RAZM.INFO - Ռուսաստանի ռազմածովային ավիացիան համալրվել է 4 միավոր տախտակամածային ՄիԳ-29Կ և ՄիԳ-29ԿՈՒԲ կործանիչներով։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ «ՄիԳ» կորպորացիան նավատորմին հանձնել է 2 միավոր միտեղանի ՄիԳ-29Կ և 2 միավոր երկտեղանի ՄիԳ-29ԿՈՒԲ կործանիչներ։ Continue reading

ՄԱԿ-ը որոշել է Սիրիայի խնդրով խաղաղ բանակցությունների օրը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մուն Նոյեմբեր 25, 2013 18:41 | RAZM.INFO - ՄԱԿ-ը նոյեմբերի 25-ին պաշտոնապես հայտարարել է՝ 2014-ի հունվարի 14-ին Ժնևում մեկնարկելու է Սիրիայի հարցի խաղաղ կարգավորման գագաթաժողովը։ Դեռևս պարզ չէ՝ Սիրիայի ընդդիմությունից որ ուժերն են մասնակցելու։ Continue reading

Մեր պայքարն Արցախում է. Մոնթեի մարտական ընկերները՝ հերոսի մասին

Մարտիրոս Ժամկոչյանը Մոնթե Մելքոնյանի հետ Նոյեմբեր 25, 2013 17:36 | RAZM.INFO - Մոնթեին առաջին անգամ հանդիպել եմ ապրիլի 24-ին։ Այդ օրը Մոնթեն անգլերեն լեզվով շատ տպավորիչ ելույթ ունեցավ։ Այդտեղից մոտիկություն հաստատվեց, սկսեցինք շփվել։ Մնացած պատմությունը կապված է ԱՍԱԼԱ-ի հետ։ Ինքն ինձնից շուտ եկավ Հայաստան։ Բանտում նրանից նամակ ստացա։ Գրել էր. «Հանկարծ ուրիշ երկիր չգնաս, մեր պայքարն այստեղ՝ Արցախում, շարունակվում է: Ուզում եմ իմ կողքին լինես»։ Մենք այստեղ միասին հիմնեցինք «Հայրենասիրական» ջոկատը, կռիվներին մասնակցեցինք, հետո հայկական բանակ ստեղծեցինք։   [caption id="attachment_26073" align="alignnone" width="480"]Մարտիրոս Մկրտչյանը Մոնթե Մելքոնյանի հետ Մարտիրոս Մկրտչյանը Մոնթե Մելքոնյանի հետ[/caption] Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանը կդառնար 56 տարեկան։  Օրվա կապակցությամբ Մոնթեի հետ առաջին հանդիպման մասին պատմում է նրա մարտական ընկեր, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկներից, նախկին քաղբանտարկյալ Մարտիրոս Ժամկոչյանը։ Ժամկոչյանի հավաստմամբ Մոնթեն շատ պարզ, համեստ մարդ էր։ Մարտական հմտություններ ձեռք է բերել Լիբանանում՝ ինքնապաշտպանական մարտերի ժամանակ։ Խորհրդային զենքին էլ տիրապետել է սովորել Լիբանանի հարավում զորավարժություններ անելով։ «1990-ական թվականներին, երբ ես Շվեյցարիայի բերդում էի դեռ, վերջին ամիսներին (Բանտարկության վերջին ամիսներին Ժամկոչյանին հնարավորություն էր տրվել օրվա ընթացքում քաղաքացիական կյանքում զբաղվել իր գործով, իսկ գիշերը գիշերել պատժախցում) հանդիպեցի Վազգեն Սարգսյանին, հարցրեց՝ «Մարտիրոս, Մոնթեի հետ հանդիպել եմ Երևանում, բայց կուզեմ իմանալ, թե ինչ գիտի ռազմական գործից»։ Ասացի, որ լրիվ կարող է վստահել։ Նա հմուտ տիրապետում է մարտավարությանը։ Երբ Վազգեն Սարգսյանը  վերադարձավ Հայաստան, Մոնթեին հանձնարարեց, որ կարող է մասնակցել Արցախի ինքնապաշտպանական գործողություններին։ Ժամկոչյանը նշում է, որ միշտ էլ հումորով է ամեն ինչին մոտեցել։ «Նա արցախցիների վրա խմելու համար միշտ խոսում էր։ Ասում էր մի խմեք, խմելը լավ բան չէ։ Պատասխանում էին. «Մենք խմել ենք, մեր պապերն էլ են խմել»։ Ասում էր՝«Կներեք, ձեր պապերը լավն են եղել, բայց դուք էշ եք։ Էշը լավ կենդանի է, վատ կենդանի չէ, խելացի կենդանի է, վիրավորական չըլլա»։ Monte-Yerablur   Մարտական ընկերների հուշերում Մոնթեն խիստ ու պահանջկոտ զինվորական է, իսկ որպես մարդ՝ հայրենասեր ու սիրված։ Ռազմինֆոն տարբեր առիթներով զրուցել է Մոնթեին ճանաչող ազատամարտիկների հետ։ Այսօր ներկայացնում ենք, թե ինչ պատմություններ են պահպանվել հերոսի մասին։ Հետախույզ Վովա Վարդանովը 9 ամիս Մոնթեի հրամանատարն է եղել։ «1991 թվականի հունվարից Մոնթեի խումբը մեզ մոտ եկավ։ Ղարաբաղ գնալուց առաջ ծանոթացանք, ինչի համար չեմ ափսոսում։ Ինքը այս պատերազմի վառ էջերից մեկն է, որ կարողացել եմ կյանքիս գրքի մեջ թերթել։ Ինձնից հետո Շահումյանում նրա հրամանատարն է եղել Կոռնիձորի Արայիկը, այնուհետև Մոնթեն Մարտունի է գնացել արդեն որպես հրամանատար»։ [caption id="attachment_12544" align="alignnone" width="480"]Վովա Վարդանով (ձախից), Աշոտ Ղարիբյան (աջից) Եռաբլուրում Մոնթեի շիրիմի մոտ Վովա Վարդանով (ձախից), Աշոտ Ղարիբյան (աջից) Եռաբլուրում Մոնթեի շիրիմի մոտ[/caption] Վարդանովը հիշում է, թե ինչպես է Մոնթեն շահել իր սիրտը։ «Ես ընդհանրապես Մոնթեի ու իր հետ սփյուռքահայերի՝ մեր ջոկատ մտնելուն դեմ եմ եղել։ Բայց երբ շփվեցի, հենց առաջին հայացքը հերիք էր. իր մեջ մեծ պոտենցիալ կար, ես ջահել էի, միանգամից չտեսա, որոշ ժամանակ պետք եղավ։Նախօրոք իմացել էր երևի, որ պատմություն եմ սիրում, հնէաբանություն, թեթև մի երկու ակնարկ արեց, սիրտս շահեց այն աստիճան, որ տարվեցի։ Հետո եկել եմ համոզել մեր ջոկատի տղաներին, որ Մոնթեի խումբը մեզ մոտ մտնի։ Մեկ երկու ամսվա մեջ «մարզավիճակի» մեջ մտավ։ Ուրիշ է քաղաքային պայմաններում ինքնապաշտպանությունը, այլ է մարտական գործողությունը սարերում։ Շատ գրագետ զինվորական էր։ Մեկ երկու ամսվա ընթացքում նա եկավ ու հասավ շատ-շատերիս, շատ շատերից էլ անցավ։ Իր տղաներին պետք եղավ 6 ամիս։ Ես քարտեզների վրա աշխատելու համար միայն մեկ հոգու էի մոտ թողնում՝ Արտակ Բագրատյանին (Գայլուկ), հետախուզության գծով իմ տեղակալն էր: Մոնթեն 2 ամիս հետո շատ պինդ տեղ զբաղեցրեց քարտեզի կողքին։ Ուներ անձնական քարտեզ, որ Եվլախի կետով վերջանում էր։ Այնպես էր նախագծած, որ Կուր գետը պետք է լիներ մեր բնական սահմանագիծը»։ Իսկ ահա Մոնթե Մելքոնյանի մարտական ընկեր Աշոտ Ղարիբյանի հետ զրույցը առանց հումորային պատմությունների չանցավ։ Մոնթեի թևավոր խոսքերը, հումորային դրվագները պատերազմի տարիներից տղաների լավագույն հուշերն են։ «Ես Մարտունու ջոկատի Երկրապահի հրամանատարն էի։ Առանց իր [Մոնթեի] իմացության մասնակցեցի Շուշիի ազատագրմանը։ Դա իմ փափագն էր։ Մարդ, որ լսել է Շուշիի մասին երկար տարիներ, հիմա հնարավորություն ունի մտնելու այդ տարածք ու չմտնի՞։ Ես առանց տեղյակ պահելու գնացի, Մոնթեն չխոսեց ինձ հետ մեկ շաբաթ։ Բայց դե իմ արածն արեցի։ Հետո բացատրեցի, ինքն էլ ասաց, որ կուզենար մասնակցել, բայց այդ դեպքում՝ բա՞ Մարտունին»։ «Ինքը շատ լավ մարդ էր, այնքան լավը, որ մի օր դաշտում ծաղիկներ քաղեցի, կինը՝ Սեդան, եկել էր, տվեցի Մոնթեին ասաց՝ «Ասիգա ի՞նչ էնեմ», ասի Սեդային նվիրե «Ամո՛թ է, այսպիսի բան պատերազմի դաշտ է»։ Ասացի՝ Մոնթե ջան, ոչինչ չի ավարտվում։ Սեդան Երևանից եկել հասել է Մարտունի քաղաք։ Շատ գեղեցիկ կլինի, որ դու իրեն ծաղիկներով դիմավորես։ Ինքը ներքաշվել էր պատերազմի մեջ, իրեն ավելի հետաքրքիր էր ամեն մի մարտիկ, քան թե իր կնոջ հետ կապը։ 1991թ. Վազգեն Սարգսյանը բերեց ներկայացրեց, պետք է սատարեինք իրեն։ Մի դեպք եղավ նաև, որ ժողովուրդը հավաքվել էր ու պիտի որոշեր, թե արդյոք Մոնթեն պիտի մնար, թե ոչ։ Իմ ջոկատը սատար է կանգնել։ Նման խոսակցություն միշտ էլ եղել է։ Ես կցանկանայի, որ նրան ինչպես հիմա են մեծարում, այն ժամանակ էլ մեծարեին»։ Մոնթե Մելքոնյանի հետ կապված ներկայացնում ենք Աշոտ Ղարիբյանի պատմությունները։ [caption id="attachment_5928" align="alignnone" width="310"]Մոնթե Մելքոնյան Մոնթե Մելքոնյան[/caption] Սպանդարյան երկրապահից Լավրենտի հետ մի դեպք եմ հիշում։ Կանգնած էին, Մոնթեն հարցնում էր, թե ովքեր էին։ Իր ամենակեղտոտ բառը «Էշուն մեկն » էր։ — Դու ո՞վ ես։ — Ես հրամանատարն եմ։ — Դուն էշ ես։ — Դու ո՞վ ես։ — Ես հրաձիգն եմ։ — Դուն էլ ես Էշ։ — Լավրենտը, որ մեխանիկ-վարորդն էր ասաց՝ Մոնթե ջան, ես էլ եմ էշ։ — Ոչ, դուն էշ չես, դուն էշերուն ման տվողն ես։ *** Մեր տղաներից մեկը սպիտակ ձիուն նստած կարաբինը ուսին գալիս էր, մեկ էլ Մոնթեն գոռաց՝ — Վա՛ր իջիր ձիուց, Նորիկ։ — Ինչո՞ւ, ինչ եմ արել Ավո ջան։ — Վար իջիր ձիուց, սպիտակ ձին հեծած ես, քեզ Անդրանիկ կկարծե՞ս։    

Ֆիլադելֆիայում արգելվել է հրազենի եռաչափ «տպագրությունը»

Նոյեմբեր 25, 2013 17:30 | RAZM.INFO - Ֆիլադելֆիան դարձել է առաջին ամերիկյան քաղաքը, որի իշխանություններն արգելել են հրազենի եռաչափ «տպագրությունը»։ Սակայն արգելքը կանխիչ բնույթի է. տեղեկություններ չկան՝ քանի նման տպագրություն է եղել ու քանիսն են տարածվել։ Continue reading

Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հանդիպել են Ամենայն հայոց կաթողիկոսին

Նոյեմբեր 25, 2013 15:13 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին։ Վերջինս հաստատել է՝ Հակոբն առողջական խնդիրներ չունի, իսկ Ալլահշյուքուր Փաշազադեի պատասխան նամակը ՀՀ ԱԳՆ-ում է։ Continue reading

ՊԲ-ում զոհերի և վիրավորների թիվը 2012-ի համեմատ նվազել է 40%-ով. Մովսես

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան Նոյեմբեր 25, 2013 14:36 | RAZM.INFO - Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ամփոփել է 2013 թվականին տարված աշխատանքները, ինչպես նաև անդրադարձ կատարել բանակում մահվան դեպքերին։ Continue reading

Հարավային Կորեան վերջապես ընտրել է F-35A կործանիչները

Ամերիկյան F-35A կործանիչ Նոյեմբեր 25, 2013 13:03 | RAZM.INFO - Հարավային Կորեան վերջապես որոշել է, որ կործանիչների պարկի թարմացման նպատակով գնելու է ԱՄՆ-ից 40 միավոր F-35A կործանիչներ, մինչդեռ հայտարարված մրցույթի շրջանակներում սկզբնական շրջանում դուրս էին թողել F-35-ը՝ պատճառաբանելով բարձր գինը։ Continue reading

ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի ունկնդիրները՝ Նյու Յորքում ՀՀ ներկայացուցչությունում

ԱՄՆ բանակի ռազմական քոլեջ Նոյեմբեր 25, 2013 11:41 | RAZM.INFO - Նոյեմբերի 22-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը հյուրընկալեց ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի ունկնդիրներին: Դեսպան Կարեն Նազարյանը բարձրաստիճան սպաների համար դասախոսություն կարդաց` Continue reading

Սիրիայի զինյալները գրավել են երկրի նավթային խոշորագույն հանքավայրը

Նոյեմբեր 25, 2013 11:33 | RAZM.INFO - Սիրիայի զինյալներին նոյեմբերի 23-ին հաջողվել է կառավարական զորքերից խլել երկրում նավթի խոշորագույն հանքավայրը Ալ-Օմարը, որը երկրի արևելքում է։ Սա կարող է զգալիորեն թուլացնել կառավարական ուժերի դիրքերը։  Continue reading