Daily Archives: Նոյեմբեր 15, 2013

Սեյրան Օհանյանն ընդունել է Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Նոյեմբեր 15, 2013 18:06 | RAZM.INFO - Նոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Բրունո Սկապինիին։ Continue reading

Իրանը բացել է Ադրբեջանի հետ սահմանային անցակետը

Իրան-Նախիջևան սահման Նոյեմբեր 15, 2013 17:41 | RAZM.INFO - Իրանը նոյեմբերի 8-ից փակել էր Ջուղայի սահմանային հսկիչ անցակետը Նախիջևանի հետ սահմանին և Բիլյասուվարին՝ Ադրբեջանի հետ սահմանին։ Պատճառը սահմանին գրանցված միջադեպն էր։ Իննօրյա լարվածությունից հետո Բիլյասուվարի անցակետը բացվել է։ Continue reading

«Բուլավա» միջմայրցամաքային հրթիռի «ոդիսականը»

Բուլավա հրթիռը Նկարը՝ ՌԴ Հյուսիսային նավատորմի մամուլի ծառայության Նոյեմբեր 15, 2013 17:37 | RAZM.INFO - «Բուլավա 30» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի՝ սեպտեմբերի 6-ին արձակման ձախողման պատճառ է հանդիսացել փողելքի պատրաստման ժամանակ տեխնոլոգիաների խախտումը: Continue reading

Ավստրալիայի ԶՈւ 6 զինծառայող հեռացվել է անպարկեշտ տեսանյութեր տարածելու համար

Նոյեմբեր 15, 2013 17:35 | RAZM.INFO - Ավստրալիայի զինված ուժերից հեռացրել են 6 զինծառայողի, ովքեր իրենց անվանում էին «Ջեդայների խորհրդի ասպետներ» ու տարածում էին կանանց վիրավորող տեսանյութեր։ Ընդ որում, զինծառայողների շարքում կան մայորներ։  Continue reading

Հարձակողական զորավարժության ընթացքում՝ մարտարշավային զորախմբի մոդել (ֆոտո)

Հայաստանի զինված ուժերի Տ-72 տանկ՝ մարտարշավային զորախումբ առաջնորդելիս (2013թ.) Նոյեմբեր 15, 2013 17:18 | RAZM.INFO - Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում կայացավ հայկական զինված ուժերի մարտավարական զորավարժություն, որի ընթացքում առաջին անգամ ներկայացվեց մարտարշավային զորախմբի մոդելը։ Continue reading

Ադրբեջանում գրանցված ավտովթարի հետևանքով զինծառայողներ են տուժել

Նոյեմբեր 15, 2013 17:07 | RAZM.INFO - Նոյեմբերի 15-ին Ադրբեջանում՝ Բաքու-Ղազախ ավտոճանապարհի 386-րդ կիլոմետրին, Շամխորի շրջանում, ՃՏՊ է գրանցվել։ Ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է Ադրբեջանի զինված ուժերի երեք զինծառայող։ Continue reading

Ռուսաստանն առաջարկել է Եգիպտոսին սպառազինություն գնել իրենից

Նոյեմբեր 15, 2013 16:24 | RAZM.INFO -

«Ռոսօբորոնէքսպորտ»-ն առաջարկել է Եգիպտոսի ՊՆ-ին տրամադրել մարտական ուղղաթիռներ ու զենիթահրթիռային համակարգեր, ինչպես նաև Եգիպտոսի ունեցած խորհրդային արտադրության սպառազինության տեխնիկական սպասարկում։ Continue reading

Սիրիայի զինյալները սխալմամբ գլխատել են իրենց զինակցին

Նոյեմբեր 15, 2013 14:24 | RAZM.INFO - Բաշար Ասադի դեմ մարտնչող Սիրիայի զինյալները ներողություն են խնդրել, երբ կառավարական զորքերի զինծառայող համարելով՝ սխալմամբ գլխատել են սեփական ճամբարի ներկայացուցչին։ Գլխատելուց հետո զոհի գլուխը ցուցադրվել է Հալեպի բնակիչներին։ Continue reading

ՌԴ ՊՆ նախկին պաշտոնյային մեղադրում են կաշառակերության համար

Նոյեմբեր 15, 2013 13:23 | RAZM.INFO - Ռուսաստանի քննչական հանձնաժողովը մեղադրանքներ է ներկայացրել ՌԴ ՊՆ նյութատեխնիկական ապահովման վարչության նախկին տնօրեն, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ժիրովին։ Նա կասկածվում է բյուջետային միջոցներով խոշոր չափերի խարդախության համար։ Continue reading

ՀՀ նախագահն այցելել է ՊԲ զորամասեր

Նոյեմբեր 15, 2013 12:47 | RAZM.INFO - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 14-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի և հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ու բարձրագույն սպայական կազմի հետ այցելել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը։ Continue reading