Ադրբեջանում գրանցված ավտովթարի հետևանքով զինծառայողներ են տուժել

Նոյեմբերի 15-ին Ադրբեջանում՝ Բաքու-Ղազախ ավտոճանապարհի 386-րդ կիլոմետրին, Շամխորի շրջանում, ՃՏՊ է գրանցվել։ Ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է Ադրբեջանի զինված ուժերի երեք զինծառայող։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական, շրջանային “Kəpəz TV” հեռուստաալիքը, «ՎԱԶ 21015» ու «Օպել» ավտոմեքենաները ցերեկային ժամին բախվել են Ալիյաղուբլու գյուղի մերձակայքում։ ՃՏՊ-ի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել «ՎԱԶ 21015» ավտոմեքենայի վարորդն ու 2 ուղևորները, երեքն էլ՝ զինծառայող։
Նկատենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ մեկնաբանություններ չի տվել։ Տուժած զինծառայողների անուններն անհայտ են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *