Ռուսաստանն առաջարկել է Եգիպտոսին սպառազինություն գնել իրենից

«Ռոսօբորոնէքսպորտ»-ն առաջարկել է Եգիպտոսի ՊՆ-ին տրամադրել մարտական ուղղաթիռներ ու զենիթահրթիռային համակարգեր, ինչպես նաև Եգիպտոսի ունեցած խորհրդային արտադրության սպառազինության տեխնիկական սպասարկում։

ՄիԳ-29Մ2

ՄիԳ-29Մ2

Այս մասին հաղորդել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության ներկայացուցիչ Միխայիլ Զավալիյը։

Համաձայն «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության հաղորդած տվյալների՝ Զավալիյը հայտարարել է՝ 21-րդ դարում չկա վակուում, երբ ինչ-որ մի շուկայից դուրս է մնում մի մատակարար, ապա նրա տեղն արագորեն զբաղեցնում է մյուսը։ Հավանաբար, նա նկատի է ունեցել ԱՄՆ-ի վերջին քայլերը Եգիպտոսի նկատմամբ։

Հիշեցնենք, որ 2013-ի ամռանը Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի գահընկեց լինելուց հետո ձևավորվեց նոր կառավարություն։ Այնուհետև ԱՄՆ-ն որոշում կայացրեց սառեցնել Կահիրեին ցուցաբերվող ռազմական օգնությունը՝ կասեցնելով  F-16 Fighting Falcon կործանիչների տրամադրումը։

Հավելենք նաև, որ «Վեդոմոստի» պարբերականը, հղում կատարելով ՌԴ ՊՆ-ի իր աղբյուրներին, գրում է՝ Կահիրեն ու Մոսկվան բանակցություններ են վարում ընդհանուր առմամբ 2 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ սպառազինության տրամադրման շուրջ։ Եգիպտոսը մասնավորապես հետաքրքրված է ՄիԳ-29Մ/Մ2 կործանիչներով, փոքր հեռահարության ՀՕՊ համակարգերով ու «Կորնետ» հակատանկային հթրիռներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *