Հարձակողական զորավարժության ընթացքում՝ մարտարշավային զորախմբի մոդել (ֆոտո)

Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում կայացավ հայկական զինված ուժերի մարտավարական զորավարժություն, որի ընթացքում առաջին անգամ ներկայացվեց մարտարշավային զորախմբի մոդելը։

Զորավարժությունը հատկապես նշանակալի է նրանով, որ հայկական միավորումները կատարում են զուտ հարձակողական գործողություններ։

Բարձրագույն հրամանատարությունը հետևում է զորավարժությանը

Բարձրագույն հրամանատարությունը հետևում է զորավարժությանը

Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը ներկայացնում է զորավարժության ծրագիրը

Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը ներկայացնում է զորավարժության ծրագիրը

Ըստ զորավարժության ծրագրի՝ հայկական միավորումը հարձակման է անցնում հակառակորդի ուղղությամբ։ Այնուհետև հետևում է հակառակորդի նահանջող ուժերին, մխրճվում է հակառակորդի պաշտպանության խորքը, ջախջախում է հակառակորդի պահեստային ուժերն ու զբաղեցնում բարենպաստ մարտագծեր։

Մեկնարկը տրված է, սկսվում է հրետանային նախապատրաստումը

Մեկնարկը տրված է, սկսվում է հրետանային նախապատրաստումը

Դիտակետից կրակը կառավարում են հրետանավորները

Դիտակետից կրակը կառավարում են հրետանավորները

Սկսվում է գրոհը

Սկսվում է գրոհը

Հնչում է «Կասկադ-100» հրամանը ու սկսվում է հայկական միավորման հարձակումը։ Մեկնարկից անմիջապես հետո հրետանային նախապատրաստություն է իրականացվում, հրետակոծվում են հակառակորդի դիրքերը, որից հետո առաջ է շարժվում հարձակվողների զրահատեխնիկան։ Տանկերից, հետևակի մարտական մեքենաներից ու ինքնագնաց զենիթային համակարգերից կազմված առաջին զորախումբը մխրճվում է հակառակորդի պաշտպանության բնագծերի մեջ։

Տանկերը գրհում են աջ թևից

Տանկերը գրհում են աջ թևից

Տանկերը գրոհում են ձախ թևից

Տանկերը գրոհում են ձախ թևից

Այնուհետև նրանց է միանում երկրորդ էշելոնի զորախումբը։ Հակառակորդի ջախջախվելուց հետո հայկական զորամիավորման մարտարշավային զորախումբը՝ կազմված տանկերից, հետևակի մարտական մեքենաներից, ինքնագնաց զենիթային ու հրետանային համակարգերից, կայծակնային հարձակմամբ մխրճվում է հակառակորդի պաշտպանության խորքը ու ոչնչացնում նրա պահեստային ուժերը։ Այնուհետև հայկական միավորումը շարժվում է առաջ ու զբաղեցնում բարենպաստ մարտագծեր։

Հայաստանի զինված ուժերի Տ-72 տանկ՝ մարտարշավային զորախումբ առաջնորդելիս

Հայաստանի զինված ուժերի Տ-72 տանկ՝ մարտարշավային զորախումբ առաջնորդելիս

Տանկային ստորաբաժանումներին ուղեկցում են ԶՍՈւ-23-4 «Շիլկա» ինքնագնազ զենիթային համակարգերը՝ ապահովելով հակաօդային պաշտպանությունը

Տանկային ստորաբաժանումներին ուղեկցում են ԶՍՈւ-23-4 «Շիլկա» ինքնագնազ զենիթային համակարգերը՝ ապահովելով հակաօդային պաշտպանությունը

Զորավարժության ամբողջ ընթացքին հրամանատարական կետերից հետևում էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն ու հայկական զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը։

Զորավարժությունից հետո կայացավ հանդիսավոր արարողություն, որի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին պարգևատրեց թանկարժեք նվերներով։

Տանկերին հետևում են ինքնագնաց հրետանային համակարգերն ու հետևակի մարտական մեքենաները

Տանկերին հետևում են ինքնագնաց հրետանային համակարգերն ու հետևակի մարտական մեքենաները

Մարտարշավային զորախումբը անցնում է հակառակորդի պաշտպանության խորքը

Մարտարշավային զորախումբը անցնում է հակառակորդի պաշտպանության խորքը

Մարտարշավային խումբը ոչնչացնում է հակառակորդի պահուստային ուժերն ու զբաղեցնում արդյունավետ մարտագծեր

Մարտարշավային խումբը ոչնչացնում է հակառակորդի պահուստային ուժերն ու զբաղեցնում արդյունավետ մարտագծեր

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *