Daily Archives: Նոյեմբեր 8, 2013

Ռազմականացված երկրների շարքում Հայաստանը 4-րդն է, Ադրբեջանը՝ 8-րդը

Նոյեմբեր 8, 2013 21:52 | RAZM.INFO - «Համաշխարհային ռազմականացման ինդեքս-2013»-ի տվյալներով՝ Հայաստանը, առաջին անգամ ընդգրկվելով ցուցակում, 150 երկրների շարքում զբաղեցրել է 4-րդ տեղը, 8-րդն Ադրբեջանն է։ Continue reading

Չեն կարողանում զինվորներին խոցել, դրա համար են գյուղերի վրա կրակում. հայկազունները՝ հակառակորդի մասին (վիդեո)

Հայկազուններ՝ Թոփուզյանն ու Գալոյանը Նոյեմբեր 8, 2013 18:51 | RAZM.INFO - Ավագ հայկազուն Աշոտ Թոփուզյանը «Փոքր Մհեր» կրթահամալիրի սան է։ Նոյեմբերի 5-ին նա նույնպես շնորհավորում էր իր ավագ ընկերներին։ Ռազմինֆոյի հետ զրույցում հայկազունը պատմեց հետախույզ լինելու ցանկության, պատկերացրած հակառակորդի մասին։ Continue reading

Նրանք երդվում են՝ ապրել և հաղթել, հաղթել և ապրել. 1 օր «Փոքր Մհեր» կրթահամալիրում

Նոյեմբեր 8, 2013 18:30 | RAZM.INFO - Հետախույզի օրն Արզնիի օդանավակայանում հետախույզներին շնորհավորելու էին գնացել նաև «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները։ Ռազմինֆոն հայկազունների հետքերով այսօր «Փոքր Մհեր» կրթահամալիրում էր։ Continue reading

ՊՆ-ում ընդունել են Ազատամարտիկների խորհրդի ներկայացուցիչների

Նոյեմբեր 8, 2013 17:59 | RAZM.INFO -

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Ազատամարտիկների խորհրդի ներկայացուցիչներին, որոնց ի հետ, ի թիվ այլ հարցերի, քննարկվել է նաև խարդախության մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ, Continue reading

Փակված անցակետերը լուրջ խնդիր են Ադրբեջան-Նախիջևան ցամաքային կապի հարցում. իրանագետ

Նոյեմբեր 8, 2013 17:29 | RAZM.INFO - Այսօր հայտնի է դարձել, որ Իրանը փակել է սահմանային երկու կարևոր անցակետ Ադրբեջանի հետ։ Ընդ որում, անցակետերից մեկն ապահովում է Նախիջևանի հետ կապը։ Ռազմինֆոն փորձեց պարզաբանել իրավիճակն իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ զրույցում։ Continue reading

Թուրքիան ու չինական ՀՕՊ համակարգը կամ սակարկում թուրքական ոճով

Նոյեմբեր 8, 2013 17:16 | RAZM.INFO - Թուրքիան վերջին շաբաթներին ստիպում էր ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մշտապես իր հասցեին դժգոհություններ հնչեցնել։ Լրջագույն դժգոհությունը կապված էր Անկարայի՝ չինական մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի ընտրության հետ։ Continue reading

Իրանը փակել է Ադրբեջանի հետ սահմանային անցակետերը. իրավիճակը լարված է

Իրան-Նախիջևան սահման Նոյեմբեր 8, 2013 14:52 | RAZM.INFO -

Իրանը փակել է Ջուղայի հսկիչ անցակետը Նախիջևանի հետ սահմանին և Բիլյասուվարինը՝ Ադրբեջանի հետ սահմանին։ Պատճառը հավանաբար Ջուղայի սահմանին 2 իրանցի տրակտորավարների սպանությունն է։ Երկու երկրների հարաբերություններում միջադեպը լարվածություն է առաջ բերել։ Continue reading

Պապաս ինձ զինվորի գլխարկ է նվիրել. զոհված զինծառայողի ընտանիքն այսօր

Նոյեմբեր 8, 2013 14:01 | RAZM.INFO -

Պապաս լողացել էր, ինձ դրել իր փորին, ու մենք «Փայտե ձի» էինք արտասանում իրար հետ։ 7-ամյա Հենրիկի հիշողությունում այպիսին է մնացել իր հայրը՝ 2010 թվականի մարտի 1-ին ադրբեջանական դիպուկահարի կրակից զոհված Սարգիս Ոսկանյանը։ Continue reading

Հնդկաստանում կործանվել է ԶՈւ-ին պատկանող ՄիԳ-29 ինքնաթիռը

Նոյեմբեր 8, 2013 13:41 | RAZM.INFO -

Հնդկաստանի զինված ուժերին պատկանող ՄԻԳ-29 կործանիչ է ընկել երկրի արևմտյան Ամրան ու Ջիվապար քաղաքների միջև ընկած տարածքում։ Օդաչուին հաջողվել է կատապուլտի օգնությամբ դուրս գալ ինքնաթիռից։ Continue reading

ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների մասնակցությամբ միջոցառումներ

Նոյեմբեր 8, 2013 13:00 | RAZM.INFO - 2013 թվականի աշխատանքային պլանի համաձայն՝ նոյեմբերի 4-ից 7-ը Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ռազմական կցորդների մասնակցությամբ անցկացվել են մի շարք միջոցառումներ: Continue reading