Հնդկաստանում կործանվել է ԶՈւ-ին պատկանող ՄիԳ-29 ինքնաթիռը

Հնդկաստանի զինված ուժերին պատկանող ՄԻԳ-29 կործանիչ է ընկել երկրի արևմտյան Ամրան ու Ջիվապար քաղաքների միջև ընկած տարածքում։ Օդաչուին հաջողվել է կատապուլտի օգնությամբ դուրս գալ ինքնաթիռից։

Հնդկաստանի ԶՈւ ՄիԳ-29 կործանիչ

Հնդկաստանի ԶՈւ ՄիԳ-29 կործանիչ

Ինչպես հաղորդում է հնդկական RTI լրատվական գործակալությունը, հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին, նոյեմբերի 8-ին՝ Հնդկաստանի ժամանակով 11։30-ի սահմաններում, ՄիԳ-29 կործանիչը վայր է ընկել երկրի արևմտյան Գուջարաթ նահանգի տարածքում։ Օդաչուն չի վնասվել։

Այս պահի դրությամբ տուծաժներ ու զոհեր չկան։

Նշենք, որ ինքնաթիռը շարքային թռիչք էր կատարում Ջամնագարի ավիաբազայից։

ՄԻջադեպի հետաքննությամբ զբաղվում է հետաքննչական հատուկ հանձնաժողովը, որին հանձնարարված է սեղմ ժամկետներում պարզել իրական պատճառները։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-21 կործանիչ էր վայր ընկել։ Դեպքը եղել էր հյուսիսային Ռաջասթան շրջանում, որը սահմանակից է Պակիստանին։ Ինքնաթիռն ուսումնական թռիչք էր կատարում և պատրաստվում էր վայրէջք կատարել Ութարլայ ավիաբազայում, որի ժամանակ էլ այն վայր էր ընկել։

Բացի այդ, ընթացիկ տարվա հունիսին Հնդկաստանի ԶՈւ ՄիԳ-29-ը, շարքային թռիչք կատարելով, ընկել էր Ջամնագար շրջանի Լալպարդա գյուղից ոչ հեռու։ Օդաչուն կարողացել էր անվնաս դուրս գալ ինքնաթիռից։

Հավելենք, որ 2013-ի սկզբից Հնդկաստանի օդուժն արդեն 8 ինքնաթիռ է կորցրել, այդ թվում 2 միավոր ՄիԳ-21, 2 միավոր ՄիԳ-29, Միգ-27, Սու-30ՄԿԻ, ինչպես նաև Մի-17Բ-5 ուղղաթիռ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *