Ռազմականացված երկրների շարքում Հայաստանը 4-րդն է, Ադրբեջանը՝ 8-րդը

«Համաշխարհային ռազմականացման ինդեքս-2013»-ի տվյալներով՝ Հայաստանը, առաջին անգամ ընդգրկվելով ցուցակում, 150 երկրների շարքում զբաղեցրել է 4-րդ տեղը, 8-րդն Ադրբեջանն է։

Համաշխարհային ռազմականացման ինդեքս 2013

Համաշխարհային ռազմականացման ինդեքս 2013

Բոննի՝ կոնվերսիաների միջազգային ինստիտի ամենամյա հետազոտությունը, որը հիմնված է ռազմական բյուջեի՝ ՀՆԱ-ի հետ համեմատության, ռազմական ոլորտում զբաղված բնակչության քանակի, ընդհանուր բնակչության քանակի համեմատ ծանր սպառազինության առկայության վրա, վկայում է, որ ամենառազմականացվածն ընթացիկ տարում Իսրայելն է (794 միավոր)։ Նրան հետևում են Սինգապուրը, ապա՝ Ռուսաստանը։

4-րդ տեղում Հայաստանն է, իսկ 8-րդ տեղ բարձրացել է Ադրբեջանը։ Հետազոտության կազմողներից մեկը՝ Ժան Գրիբը, Հայաստանի ու Ադրբեջանի բարձր հորիզոնականները պայմանավորում է «երկարաձգված Արցախիի հիմնախնդրով»։

Առաջին տասնյակում ընդգրկվել են սահմանային վեճեր ունեցող կամ հակամարտող երկրները, ըստ այդմ՝ Սիրիան (5-րդ տեղ), Հորդանանը (6-րդ տեղ), Հարավային Կորեան (7-րդ տեղ)։

Վերջին հորիզոնականում Իսլանդիան է, որը, օրենքի տեսանկյունից, չունի մշտական զինված ուժեր։

Հիշեցնենք, որ համանման հետազոտություն իրականացվում է դեռևս 1990-ից։ Զեկույցը կազմվել էր Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI), Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային առողջական կազմակերպության տվյալների հիման վրա։

2 responses to “Ռազմականացված երկրների շարքում Հայաստանը 4-րդն է, Ադրբեջանը՝ 8-րդը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *