ՊՆ-ում ընդունել են Ազատամարտիկների խորհրդի ներկայացուցիչների

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Ազատամարտիկների խորհրդի ներկայացուցիչներին, որոնց ի հետ, ի թիվ այլ հարցերի, քննարկվել է նաև խարդախության մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ, խորհրդի նախագահ Վոլոդյա Ավետիսյանին։

Նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորված ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող գերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Ազատամարտիկների խորհրդի ներկայացուցիչներ Տիգրան Հարությունյանին, Հովիկ Վարդումյանին և Կոլյա Քոչարյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ազատամարտիկների կողմից բարձրացված մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել պահեստազորի գնդապետ Վ. Ավետիսյանի ձերբակալմանը, ազատամարտիկների կարգավիճակին և սոցիալական խնդիրներին վերաբերող հարցերին:

Դ.Տոնոյանը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ ազատամարտիկներին հուզող հարցերը գտնվում են պաշտպանության նախարարության ղեկավարության ուշադրության կենտրոնում և նրանց բարձրացրած խնդիրներին լուծում տալու նպատակով պաշտպանության նախարարությունը շարունակելու է պլանավորված աշխատանքները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *