Daily Archives: Նոյեմբեր 5, 2013

Մարդկանց խաղաղությունը խաթարել փորձողների «մահն ենք». նշվեց հետախույզի օրը (վիդեո)

Նոյեմբեր 5, 2013 19:29 | RAZM.INFO -

— Գիտեք՝ վախն ի՞նչ է։ — Չէ՛, Դուք երբեք չեք զգա, թե ինչ է, երբ հետախույզի վրա այդքան մեծ պարտականություն կա։ Մենք պատասխանատու ենք ձեր անվտանգության համար, խաղաղություն պահելու համար։ Continue reading

ՌԴ ռազմական հետախուզությունն անօդաչու թռչող սարքերի վաշտեր է կազմավորում

«Օռլան-10» ԱԹՍ Նոյեմբեր 5, 2013 17:13 | RAZM.INFO -

ՌԴ ռազմական հետախուզության ստորաբաժանումներում առաջիկայում նախատեսվում է կազմավորվել անօդաչու ավիացիայի վաշտեր։ Հատուկ ուշադրություն է հատկացվելու անօդաչու թռչող սարքերի հետ աշխատող զինծառայողների պատրաստվածության աստիճանին։ Continue reading

Նախիջևանի կորպուսի գեներալը՝ Ադրբեջանի բարձրագույն ռազմական ուսումնարանի ղեկավար

Նոյեմբեր 5, 2013 16:34 | RAZM.INFO -

Ադրբեջանի ԶՈւ գեներալ-մայոր Հեյդար Փիրիևը նշանակվել է Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանի ղեկավար։ Փիրիևը դեռևս 2011-ին աղմկահարուց սկանդալի կիզակետում էր հայտնվել, երբ նրան վատ ընդունելութուն էին ցույց տվել Նախիջևանում։  Continue reading

Դաղստանում կանխվել է ռազմական հանդերձավորման ապօրինի մուտքն Ադրբեջան

Նոյեմբեր 5, 2013 16:32 | RAZM.INFO - Ռուս-ադրբեջանական սահմանին Դաղստանի սահմանապահները կանխել են ռազմական հանդերձանքի մեծ խմբաքանակի ապօրինի ներկրումն Ադրբեջան։ Քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի իգական սեռի 2 և ՌԴ 10 քաղաքացիների նկատմամբ։ Continue reading

Հյուսիսային Կորեայի ռազմանավի նավաբեկության հետևանքով 19 մարդ է զոհվել

Նոյեմբեր 5, 2013 14:38 | RAZM.INFO -

Նվազագույնը 19 հյուսիսկորեացի զինվորական է զոհվել հոկտեմբերի վերջին Կորեայի թերակղզուց արևելք գրանցված նավաբեկության ժամանակ։ ԿԺԴՀ-ի իշխանությունները չեն հաղորդում՝ իրականում ինչ առաքելություն էր կատարում ռազմանավն այդ հատվածում։ Continue reading

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Նոյեմբեր 5, 2013 14:30 | RAZM.INFO -

Նոյեմբերի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Continue reading

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը խոսել է Ադրբեջանում ահագնացող հայատյացության մասին

Նոյեմբեր 5, 2013 13:37 | RAZM.INFO - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում ելույթի ժամանակ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն անդրադարձել է Ադրբեջանում աճ գրանցող հայատյացության փաստերին։ Continue reading

Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարարն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին

Նոյեմբեր 5, 2013 12:44 | RAZM.INFO -

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը նոյեմբերի 4-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Կողմերը քննարկել են Արցախյան հիմնախնդիրը, նաև՝ ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հրամանատարի հայտարարությունը։ Continue reading

Թուրքիան և ԱՄՆ-ն Միջերկրական ծովում զորավարժություն են անցկացնում

Միջերկրական ծով Նոյեմբեր 5, 2013 12:16 | RAZM.INFO -

Թուրքիան ընդունել է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ստորաբաժանումների ու ռազմանավերի  մասնակցությամբ ծովային զորավարժությունը, որը կրում է «Արևելյան Միջերկրական ծով-2013» անվանումը։ Continue reading

Ադրբեջանում 10-ից ավել պահեստի սպաներ դիմել են ՊՆ-ին

Նոյեմբեր 5, 2013 11:41 | RAZM.INFO - Ադրբեջանում ավելի քան 10 բարձրաստիճան սպաներ, որոնց թվում են Արցախյան պատերազմի մասնակիցներ, օդաչուներ, ՀՕՊ մասնագետներ, ցանկություն են հայտնել ԶՈւ-ում աշխատելու։ Սակայն տեղեկության աղբյուրն անհայտ է, սպաների անունները չեն հրապարակվում։ Continue reading