Մարդկանց խաղաղությունը խաթարել փորձողների «մահն ենք». նշվեց հետախույզի օրը (վիդեո)

— Գիտեք՝ վախն ի՞նչ է։
— Չէ՛, Դուք երբեք չեք զգա, թե ինչ է, երբ հետախույզի վրա այդքան մեծ պարտականություն կա։ Մենք պատասխանատու ենք ձեր անվտանգության համար, խաղաղություն պահելու համար։
— Բայց չէ՞ որ մյուս զինծառայողներն էլ են նույնն անում։
— Եթե մի անգամ հակառակորդի թիկունքում լինեք, կհասկանաք, թե ինչքան բան  է հենց մեզնից  կախված, այդ պահին միայն մի բան ես մտածում՝ ամեն գնով հետ վերադառնալ։

ՀՀ ԶՈւ հետախույզներ

ՀՀ ԶՈւ հետախույզներ

Սա ՀՀ ԶՈւ հետախույզների հետ Ռազմինֆոյի զրույցի մի հատվածն է։ Այսօր՝ նոյեմբերի 5-ին, հայկական զինուժի հետախուզության զորքերը նշում են իրենց կազմավորման 21-ամյակը։

Հետախույզ

Կապույտ բերետներ, ներկված դեմքեր, փայտեր, քարեր, պարաշյուտներ… Արզնիի օդանավակայանում ամեն ինչ պատրաստ է մասնագիտական տոնը նշելու և ցուցադրական վարժություններ անելու համար։

Հետախույզի ընտանիքը

Հետախույզի ընտանիքը

Ռազմինֆոն հնարավորություն էր ստացել հետևել նախապատրաստական աշխատանքներին դեռ վաղ առավոտից։ Օդանավակայանի տարածքում կամաց-կամաց հայտնվեցին տանկերը, հետևակի մարտական մեքենաները։ Եվս մի քիչ, և մեծ դարպասները բացվեցին հասարակությանը հյուրընկալելու համար։

Շարքերով ներս էին մտնում դպրոցականներ, ծնողներ, այլազգի բարձրաստիճան զինվորականներ՝ Ֆրանսիայից, Չեխիայից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ղազախստանից։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, ԳՇ հետախուզության վարչության պետը և մի շարք այլ զինվորականներ։

Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը

Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը

Զինծառայողները, սցենարի համաձայն, իրագործեցին խաղարկային մարտավարական մի քանի գործողություն։

Ցուցադրվեցին հակառակորդի կողմից հարձակման ենթարկված հենակետին օգնության շտապող արագ արձագանքման ուժերի գործողությունները, ինչպես նաև Մի-8 ուղղաթիռից պարաշյուտային դեսանտավորում։  Առաջին անգամ երկնքում հայտնվեցին երեք տասնյակից ավելի պարաշյուտներ։ Վարժությունը հրահանգում էր վարպետ-հրահանգիչ, ՀՀ ԶՈւ Ավիացիայի վարչության որոնողափրկարարական և պարաշյուտադեսանտային ծառայության պետ, գնդապետ Թևոս Իլիկչյանը։

Պարաշյուտիստները օդում ծածանեցին հայկական դրոշը

Պարաշյուտիստները օդում ծածանեցին հայկական դրոշը

Հետախույզները ցուցադրեցին նաև ձեռնամարտի, գցումների և մի շարք այլ վարժություններ։ Ծրագրում ներգրավված էր նաև «կատա»։ Այն իրականացվեց զենքով, դանակով, փայտերով, զուգափայտով։ Սրանով զինծառայողները ներկայացրին, թե ինչպիսին է իրենց ֆիզիկական պատրաստվածությունը։

Միջոցառմանը իրենց կարողությունները ցուցադրեցին նաև «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները, որոնք իրենց աշխատանքով ոչնչով չէին զիջում իրենց մեծահասակ ընկերներին։

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները

Հակառակորդի թիկունքում հայտնվելով՝ հետախույզը պետք է կարողանա հոգալ ոչ միայն իր անվտանգությունը, այլ նաև տիրապետի սնունդ հայթայթելու միջոցով կենդանի մնալու հնարքներին։ Այս առումով հետախույզները բնության մեջ կարողանում են բռնել ու ուտել  կենդանի նապաստակ, օձ, հավ և ձուկ։ Վարժությունը կատարողների հրահանգիչ կապիտան Նաիրի Մ-ն Ռազմինֆոյի հետ զրույցում նշեց, որ ոչ ոքի չեն ստիպում ուտել այդ կենդանիներին։

Զինծառայողն ուտում է նապաստակ

Զինծառայողն ուտում է նապաստակ

«Ես ոչ ոքի չեմ ստիպում, ընդամենը բացատրում եմ, թե ինչ կարող է պատասհել հակառակորդի թիկունքում։ Մեր բոլոր հետախույզներն էլ ուտում են կենդանիներ»,- նշեց կապիտանը։

Միջոցառումը մոտենում էր ավարտին։ Օդում հայտնվեցին «Մալվա-24» պարաշյուտները, երկնքում ծածանվեցին հայկական դրոշները, իսկ գետնին հետախույզները մեկ անգամ ևս գոչեցին՝ փառք հետախույզին։

Արցախի դրոշը

Արցախի դրոշը

Հետախուզյները ծածանեցին եռագույնը

Հետախուզյները ծածանեցին եռագույնը

Լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շնորհավորելով հետախույզի տոնի կապակցությամբ, նշեց, որ զինծառայողների ցուցադրածն ապացուցեց, որ նրանց մարտական վարպետության աստիճանն իսկապես լավն է։

«Հետախույզներն օգտագործելի են ժամանակակից իրականության մեջ։ Նրանք ոչ միայն պետք է ֆիզիկապես ուժեղ լինեն, ինչը ցույց տվեցին, այլ նաև նրանք խելացի պետք է գործեն ու կատարեն այն խնդիրները, որոնք մեր դաշտում չեն, այլ հակառակորդի։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր երկինքն այսօրվա պես կապույտ ու խաղաղ լինի»։

Հետախույզների հնարքները՝ աչքերը փակ

Հետախույզների հնարքները՝ աչքերը փակ

Հետախույզները

Հետախույզները

Ցուցադրական վարժություններ

Ցուցադրական վարժություններ

Տոնական միջացառման ավարտին նախարարը շնորհակալագրեր ու մեդալներ հանձնեց ծառայության ժամանակ աչքի ընկած զինծառայող-հետախույզներին, որից հետո հանդիսավոր երթով անցան միջոցառման բոլոր մասնակիցները։

Սեյրան Օհանյանը պարգևատրում է զինծառայողին

Սեյրան Օհանյանը պարգևատրում է զինծառայողին

«Հետախույզները տարբերվում են ամեն ինչով՝ թե´ ֆիզիկապես, թե´ արտակարգ իրավիճակներում գոյատևելու ունակությամբ, ինչպես նաև մտավոր պատրաստությամբ։ Ես ուրախ եմ, որ հետախույզ եմ, ուրիշ ստորաբաժանումում ինձ չեմ էլ պատկերացնում»,- նշում է ժամկետային զինծառայող Դավիթ Ա-ն։

Հետախույզի ուժը

Հետախույզի ուժը

Իսկ ահա շարքային Ազատ Գ-ի համար հետախուզությունն առաջին հերթին ճիշտ կողմնորոշվելն է։ «Սա իր լավ կողմերն ունի, օրինակ՝ պարաշյուտով թռչել ենք սովորում, սովորում ենք տարբեր իրավիճակներում կողմնորոշվել։ Լավ իմանալով ու զգալով հետախույզի ծառայության բարդությունը՝ ես ինձ այլ տեղ չեմ պատկերացնում»,- նշեց Ազատը։

Հետախույզներ

 

Մենք ձեզ պես սովորական մարդ ենք, բայց անհրաժեշտ պահին սովորական մարդկանց խաղաղությունը խաթարել փորձողների «մահն ենք»… Ռազմինֆոյի հետ զրույցում վստահեցրին հայկական բանակի հետախույզները։

Նկարները՝ Սոսե Մուրադյանի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *