ՌԴ ռազմական հետախուզության ստորաբաժանումներում առաջիկայում նախատեսվում է կազմավորվել անօդաչու ավիացիայի վաշտեր։ Հատուկ ուշադրություն է հատկացվելու անօդաչու թռչող սարքերի հետ աշխատող զինծառայողների պատրաստվածության աստիճանին։
Ինչպես «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանը ռազմական հետախույզի օրվան նվիրված միջոցառմանը հաղորդել է ԶՈւ ցամաքային զորքերի մայոր Անտոն Գոնչարովը։ Նրա խոսքերով՝ նախատեսում են անօդաչուների վաշտերին տրամադրել ԱԹՍ-ների ժամանակակից համալիրներ։
Ընդգրկվելու են ազդեցության տարբեր հեռահարության ԱԹՍ-ներ, այդ թվում՝ «Օրլան», «Տախիոն», «Էլերոն», որոնք հաջող փորձարկումներ են անցել ու շահագործվում են ԶՈւ շրջանակներում։
Բացի այդ, համաձայն նույն աղբյուրի՝ ՌԴ հետախուզական ստորաբաժանումները համալրվելու են նոր սպառազինությամբ, ինչպես օրինակ փոքր հեռահարության ՌՏԿ «Ֆարա-ՎՐ» և միջին հեռահարության ՌՏԿ «Սոբոլյատնիկ-Օ» համակարգերով։
Գոնչարովը հավելել է, որ ավելացրել են հետախույզ զինծառայողների օդադեսանտային վերապատրաստման դասընթացների ժամաքանակը։
Նշենք, որ «Օրլանը» բազմաթիրախային անօդաչու համակարգ է, նախատեսված է դժվարամատչելի վայրերում օբյեկտներ հետախուզելու, ինչպես նաև որոնողափրկարարական ու վերանորոգման աշխատանքների համար։
«Էլերոնը» փոքր հեռահարության հատուկ հետախուզական սարքավորում է, որն օժտված է 10 անգամ պատկերի չափերը մեծացնող տեսախցիկով։