Ռուս-ադրբեջանական սահմանին Դաղստանի սահմանապահները կանխել են ռազմական հանդերձանքի մեծ խմբաքանակի ապօրինի ներկրումն Ադրբեջան։ Քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի իգական սեռի 2 և ՌԴ 10 քաղաքացիների նկատմամբ։
Ինչպես հաղորդում են ՌԴ Դաղստանի շրջանի դաշնային մաքսային ծառայությունից, Մաղերրամքենդի մաքսային հսկիչ անցակետում ձերբակալել են նախնական տվյալներով 12 հոգու։ Նրանք փորձել են իրենց անձնական իրերում պահված ավելի քան 503 կգ կշռող 178 ռազմական հանդերձավորումները Ռուսաստանից տեղափոխել Ադրբեջան։
Կասկածյալները շարունակում են պնդել, որ ռազմական հանդերձանքն իրենց անձնական օգտագործման համար էր, մինչդեռ դա հատուկ նշանակության հանդերձավորում էր՝ «Հատուկ սպառազինում» պիտակով, որը նախատեսված է բացառապես ուժային կառույցների համար։
Հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։