Թուրքիան և ԱՄՆ-ն Միջերկրական ծովում զորավարժություն են անցկացնում

Թուրքիան ընդունել է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ստորաբաժանումների ու ռազմանավերի  մասնակցությամբ ծովային զորավարժությունը, որը կրում է «Արևելյան Միջերկրական ծով-2013» անվանումը։

Միջերկրական ծով

Միջերկրական ծով

Միջերկրական ծովի արևելյան հատվածում անցկացվող զորավարժությունը մեկնարկել է նոյեմբերի 4-ին և շարունակվելու է մինչ նոյեմբերի 14-ը։

Զորավարժությանը ներգրավված են ՆԱՏՕ-ի, Թուրքիայի և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ֆրեգատներ, կորվետներ, այլ ռազմանավեր, ուղղաթիռներ, ինչպես նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ։

Նշենք, որ Միջերկրական ծովի այս հատվածում է նաև Սիրիան, որտեղ արդեն 2 տարուց ավել քաղաքացիական պատերազմ է ընթանում, իսկ վերջին ամիսներին արևմտյան տերությունները խոսում են Սիրիային հնարավոր ռազմական հարված հասցնելու մասին։

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական կայքում զորավարժության վերաբերյալ հայտարարությունում նշված է, որ նրա նպատակն է «տարածաշրջանային ճգնաժամային իրավիճակներում մասնակից կողմերի միջև փոխհամագործակցության զարգացումն ու համատեղ աշխատելու հմտությունների կատարելագործումը»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *