Ադրբեջանում 10-ից ավել պահեստի սպաներ դիմել են ՊՆ-ին

Ադրբեջանում ավելի քան 10 բարձրաստիճան սպաներ, որոնց թվում են Արցախյան պատերազմի մասնակիցներ, օդաչուներ, ՀՕՊ մասնագետներ, ցանկություն են հայտնել ԶՈւ-ում աշխատելու։ Սակայն տեղեկության աղբյուրն անհայտ է, սպաների անունները չեն հրապարակվում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարություն

Ադրբեջանական իշխանամետ «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, հղում կատարելով սեփական «ռազմական աղբյուրներին», տեղեկացնում է, որ դեռևս Սաֆար Աբիևի պաշտոնավարման օրոք պահեստային ուժերը համալրած ավելի քան 10 սպաներ դիմում են ներկայացրել ՊՆ-ին՝ վերադառնալու ակնկալիքով։

Ուշագրավ է, որ հոդվածում հատուկ շեշտվում է՝ զինվորականները փորձառու են, մասնակցել են մարտական գործողությունների Արցախում, ժամանակին բարձր պաշտոններ են զբաղեցրել։

Նկատենք, որ տեղեկության միակ աղբյուրն ԱՊԱ-ն է։ Ադրբեջանական մի քանի լրատվակայքեր, այդ թվում՝ Haqqin.az ու Zerkalo.az առաջատար լրատվամիջոցները, հաղորդել են սպաների վերադարձի դիմումի մասին՝ հղում կատարելով ԱՊԱ-ին։ ԱՊԱ-ն էլ իր հերթին, ինչպես նշվեց, տեղեկությունը քաղել էր սեփական չբացահայտված աղբյուրներից։
Բարդ է ասել՝ որքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը։ Մի կողմից տրամաբանական է, որ նախկին նախարարի օրոք պաշտոնանկ եղած զինվորականները փորձեն նոր նախարարի պաշտոնավարելու դեպքում վերադառնալ զինված ուժեր, հատկապես որ իրավիճակը նպաստավոր է. ՊՆ-ում կադրային փոփոխություններ են ընթանում։

Մեկ այլ դիտանկյունից, սա մամուլի կողմից զինված ուժերի թեմայի քարոզչության հերթական փորձն է՝ ակնարկելով, որ նոր նախարար Զաքիր Հասանովի պաշտոնավարությունը հնարավորություն է ընձեռում ծառայության վերադառնալ հմուտ և մարտական փորձ ունեցող զինվորականներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *