Daily Archives: Նոյեմբեր 14, 2013

Ուրուգվայը հնարավոր է ձեռք բերի ռուսական ՌՊԳ-7Վ2 նռնականետեր

Նոյեմբեր 14, 2013 19:31 | RAZM.INFO - Ուրուգվայի ԶՈւ մասնագետների պատվիրակությունը ժամանել է ՌԴ՝ ՌՊԳ-7Վ2 ձեռքի հակատանկային նռնականետերի փորձարկումներ անցկացնելու։ Չի բացառվում, որ Ուրուգվայն առաջիկայում դրանցից ձեռք կբերի իր զինված ուժերի համար։ Continue reading

Հայկական առաջին տանկային բիաթլոնը (ֆոտո)

Կարմիր, Կապույտ ու Ծիրանագույն տանկերը հայկական առաջին տանկային բիաթլոնի ժամանակ Նոյեմբեր 14, 2013 17:21 | RAZM.INFO - Հայոց եռագույնի գույները կրող երեք տանկային անձնակազմերից Պաշտպանության բանակի առաջին տանկային բիաթլոնի ժամանակ հաղթող դարձավ «Կապույտ» թիմը։ Continue reading

ԱՄՆ-ում անմեղ են ճանաչել կնոջ նկատմամբ ոտնձգություն իրականացրած սպային

Նոյեմբեր 14, 2013 16:27 | RAZM.INFO - ԱՄՆ-ում երդվյալ ատենակալներն արդարացրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպա, 42-ամյա Ջեֆրի Կրուսինսկուն, ով մեղադրվում էր Վիրջինիայի նահանգի գարեջրատներից մեկում մի կնոջ նկատմամբ ոտնձգություն իրականացնելու համար։ Continue reading

ԱՄՆ-ն վերջնական որոշում է կայացրել ՌԴ-ից Մի-17 ուղղաթիռներ չգնելու

Մի-17. Աֆղանստան Նոյեմբեր 14, 2013 14:23 | RAZM.INFO - ԱՄՆ ՊՆ-ն որոշել է կասեցնել ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ»-ից Մի-17 ուղղաթիռների գնման գործընթացը։ Պենտագոնը սկզբում որոշում էր կայացրել գնելու 15 միավոր Մի-17-եր՝ շուրջ 354 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։ Կոնգրեսի հետ տևական խորհրդակցություններից հետո ԱՄՆ ՊՆ-ն հրաժարվել է այս գաղափարից։ Continue reading

Ադրբեջանի զինված ուժերում հերթական միջադեպն է գրանցվել

Ադրբեջանական բանակ Նոյեմբեր 14, 2013 11:41 | RAZM.INFO - Ադրբեջանի զինված ուժերում՝ առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկում, միջադեպ է գրանցվել։ Զինծառայողներից մեկը կրակ է բացել ու վիրավորել իր ծառայակցին։ Continue reading

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել

Նոյեմբեր 14, 2013 11:10 | RAZM.INFO - Ադրբեջանի զինված ուժերում օրերս հերթական ոչ մարտական պայմաններում միջադեպն է գրանցվել։ Վիրավոր զինծառայողը հոսպիտալացվել է։ Նախնական տվյալներով՝ վիճակը ծանր է։ Continue reading

Թուրքիան և Ճապոնիան տանկերի շարժիչների համատեղ արտադրություն կհիմնեն

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկի նախատիպ Նոյեմբեր 14, 2013 11:05 | RAZM.INFO - Ճապոնիան և Թուրքիան բանակցություններ են վարում Թուրքիայում հիմնական մարտական տանկերի համար շարժիչների համատեղ արտադրություն հիմնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը՝ հղում կատարելով Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերայի հայտարարությանը։ Continue reading

Մեծ Բրիտանիան ստացել է առաջին Boeing RC-135V/W հետախուզական ինքնաթիռը

Նոյեմբեր 14, 2013 10:33 | RAZM.INFO - Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը ստացել է առաջին հետախուզական Boeing RC-135V/W Rivet Joint ինքնաթիռը։ Նոյեմբերի 12-ին ինքնաթիռը վայրէջք է կատարել ռազմաօդային ուժերի Ուոդդինգթոնի ավիաբազայում։ Continue reading

Գերմանիայի ԶՈւ-ն սկսել է շահագործել նոր ռադիոտեղորոշման սարք

Նոյեմբեր 14, 2013 10:32 | RAZM.INFO - Գերմանիայի ՊՆ-ն 2013-ի նոյեմբերի սկզբին ներկայացրել է Thales Raytheon Systems ընկերության նոր վերգետնյա ռադիոտեղորոշման  Ground Master 400 սարքը։ Այն արդեն փորձարկումներ է անցել Գերմանիայի ԶՈւ-ում և պատրաստ է շահագործման։ Continue reading