Ադրբեջանի զինված ուժերում՝ առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկում, միջադեպ է գրանցվել։ Զինծառայողներից մեկը կրակ է բացել ու վիրավորել իր ծառայակցին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաստատմամբ՝ 19-ամյա Էլման Սուլեյմանովը իրեն ամրակցված ինքնաձիգից կրակ է բացել անզգուշությամբ։ Դրա հետևանքով վիրավորվել է 19-ամյա զինծառայող Նաթիգ Ասադովը։
Տուժածին տեղափոխել են հոսպիտալ։
Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։
Ադրբեջանի ՊՆ-ն չի հիշատակում՝ որ շրջանում է գրանցվել միջադեպը, սակայն շեշտում է՝ «առաջնագծի հատվածում»։