Ուրուգվայը հնարավոր է ձեռք բերի ռուսական ՌՊԳ-7Վ2 նռնականետեր

Ուրուգվայի ԶՈւ մասնագետների պատվիրակությունը ժամանել է ՌԴ՝ ՌՊԳ-7Վ2 ձեռքի հակատանկային նռնականետերի փորձարկումներ անցկացնելու։ Չի բացառվում, որ Ուրուգվայն առաջիկայում դրանցից ձեռք կբերի իր զինված ուժերի համար։

ՌՊԳ-7Վ2 ձեռքի հակատանկային նռնականետ

ՌՊԳ-7Վ2 ձեռքի հակատանկային նռնականետ

Ինչպես հաղորդում է ուրուգվայական Infodefensa պարբերականը, պատվիրակության կազմում էին Խոսե Գոնզալեսը, փոխգնդապետ Ալֆրեդո Լարրամենդին ու մայոր Կլաուդիո Սուարեսը։ Նրանք ներկայացնում են Ուրուգվայի ցամաքային զորքերի համար նոր նռնականետերի ընտրության գծով պետական հանձնաժողովը։

Պարբերականի փոխանցմամբ՝ նռնականետերի փորձարկումները հաջող են անցել։ Զինվորականները գոհ են մնացել նռնականետման գործընթացից։

Ներկա դրությամբ Ուրուգվայի ՊՆ-ն զբաղված է նոր հակատանկային նռնականետերի ընտրությամբ։ Որպես հավանական տարբերակ դիտարկվում են ռուսական ՌՊԳ-7Վ2 կամ գերմանական Panzerfaust 3-IT-ը։

Ընդհանուր առմամբ, Ուրուգվայի ՊՆ-ն մտադիր է ձեռք բերել ավելի քան 100 միավոր ձեռքի նռնականետերի արձակման կայաններ և դրանց լրացուցիչ սարքավորումներ։ Նռնականետերի թիվը չի հստակեցվում։

ՌՊԳ-7Վ2 նռանականետը, որը 40 մմ տրամաչափի է, ստեղծվել է 2001-ին։ Այն ստացել է ունիվերսալ նշանառության ՈւՊ-7Վ սարքավորումը։ Կախված նռնակի տեսակից՝ այն ունակ է խոցել մինչև 700 մ հեռավորության թիրախներ։ Կրակում է կումուլյատիվ, թերմոբարիկ և այլ տեսակի արկեր։

Իր հերթին, 60 մմ տրամաչափի գերմանական Panzerfaust 3-IT-ն առաջին անգամ ներկայացվել է 2000-ականների սկզբին և տարբերվում է բազային Panzerfaust 3T տարբերակից մինչև 600 մ կրակի հեռահարությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *