Հայկական առաջին տանկային բիաթլոնը (ֆոտո)

Հայոց եռագույնի գույները կրող երեք տանկային անձնակազմերից Պաշտպանության բանակի առաջին տանկային բիաթլոնի ժամանակ հաղթող դարձավ «Կապույտ» թիմը։

Հաղթող ճանաչվելու համար մրցում էին Արցախի տանկային զորամասերից մեկի երեք ստորաբաժանումների թիմերը՝ կարմիր, կապույտ ու ծիրանագույն ներկված տանկերով։

Կարմիր, Կապույտ ու Ծիրանագույն տանկերը հայկական առաջին տանկային բիաթլոնի ժամանակ

Կարմիր, Կապույտ ու Ծիրանագույն տանկերը հայկական առաջին տանկային բիաթլոնի ժամանակ

Երկամարտի կանոնների համաձայն՝ տանկերը պիտի կատարեին երկուական երթային շրջան, որոնց ընթացքում պիտի հաղթահարեին մի շարք արգելքներ։ Ամեն շրջան կատարելիս, նախատեսվածի համաձայն, տանկերը մոտենում էին կրակային բնագծին ու կատարում մարտական կրակ։ Առաջին շրջանի ժամանակ տանկերը կրակում էին 125 մմ տրամաչափով թնդանոթից՝ տեղում կանգնած վիճակում։

Կապույտ տանկը մեկնարկից սկսած առաջ անցավ մյուսներից

Կապույտ տանկը մեկնարկից սկսած առաջ անցավ մյուսներից

Երկրորդ շրջանի ժամանակ տանկային անձնակազմերը կրակում էին 12,7 մմ տրամաչափով զենիթային գնդացրով՝ կանգնած վիճակից, այնուհետև տանկերը թնդանոթից կրակում էին երթի ժամանակ։

Կրակի ժամանակ վրիպելու դեպքում տանկերը պարտավոր էին կատարել տուգանային շրջաններ, ինչի դեպքում կկորցնեին թանկ վայրկյաններ։

Տանկերը հաղթահարում են օձաձև արգելագոտին

Տանկերը հաղթահարում են օձաձև արգելագոտին

Կապույտ ու Կարմիր տանկերը արդեն խոցեցին իրենց թիրախները

Կապույտ ու Կարմիր տանկերը արդեն խոցեցին իրենց թիրախները

Երթային շրջանների ավարտին ավելի քան 40 տոննանոց Տ-72Ա տանկերը առավելագույն արագությամբ մոտեցան ցատկահարթակներին ու ցուցադրական թռիչքներ կատարեցին դրանց վրայով։

Երկամարտի հենց սկզբից առաջ անցնելով մրցակիցներից՝ ավագ լեյտենանտ Ավանեսյանի հրամանատարությամբ «Կապույտ» տանկի անձնակազմը առաջինը հասավ վերջնագծին ու ճանաչվեց Պաշտպանության բանակի տանկային երկամարտի հաղթող։

Ծիրանագույն տանկը շտապում է մրցակիցների հետևից

Ծիրանագույն տանկը շտապում է մրցակիցների հետևից

«Թռչող տանկը» հայկական առաջին տանկային բիաթլոնի ժամանակ

«Թռչող տանկը» հայկական առաջին տանկային բիաթլոնի ժամանակ

Տանկային զորամասի անձնակազմը ոգևորում է ծառայակից տանկիստներին

Տանկային զորամասի անձնակազմը ոգևորում է ծառայակից տանկիստներին

Հիշեցնենք, որ տանկային երկամարտը անցկացվում էր Արցախում իրականացող մարտավարական զորավարժության շրջանակներում, որի ընթացքին հետևել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան սպաներ։

[Առաջին պլան, ձախից՝ աջ] Սեյրան Օհանյանը, Մովսես Հակոբյանը, Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը պատրաստվում են դիտել տանկիստների մրցումը։

[Առաջին պլան, ձախից՝ աջ] Սեյրան Օհանյանը, Մովսես Հակոբյանը, Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը պատրաստվում են դիտել տանկիստների մրցումը։

Նշենք, որ տանկային բիաթլոնը վերջին շրջանում ակտիվորեն կիրառվում է Ռուսաստանի զինված ուժերում։ ՀՀ ԶՈւ տանկային անձնակազմը նույնպես մասնակցել է Ռուսաստանում անցկացված տանկային բիաթլոնի միջազգային մրցումներին, սակայն Հայաստանի տարածքում դեռևս նման մրցույթ չէր անցկացվել:

Հայկական զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը հետևում է տանկային երկամարտի ընթացքին

Հայկական զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը հետևում է տանկային երկամարտի ընթացքին

Օլիմպիական բիաթլոն մարզաձևի նմանությամբ տանկային երկամարտը (բիաթլոնը) կազմված է երկու մասից։ Առաջին մասը ենթադրում է երթային շրջանների կատարում, մյուսը՝ մարտական կրակ։ Կրակի ժամանակ վրիպելու դեպքում տանկերը կատարում են լրացուցիչ տուգանային շրջաններ։

3 responses to “Հայկական առաջին տանկային բիաթլոնը (ֆոտո)

  1. Pingback: Հայտնի է Տանկային բիաթլոն-2014-ի ժամանակացույցը | Ռազմ.info

  2. Pingback: Առաջին օրվա արդյունքներով Հայաստանի անձնակազմը երկրորդ տեղում է. Տանկային բիաթլոն-2014 | Ռազմ.info

  3. Pingback: Այն ամենը, ինչ պետք է իմանալ տանկային բիաթլոնի մասին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *