Թուրքիայի, Պակիստանի և Աֆղանստանի զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ համատեղ զորավարժություն է անցկացվելու, որի ժամանակ ուշադրություն է դարձվելու նաև համակարգիչներով աշխատանքին։
Զորավարժությունը մեկնարկելու է նոյեմբերի 18-ին և շարունակվելու է մինչ նոյեմբերի 22-ը։ Այն անցկացվելու է Անկարայում Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի ուսումնական կենտրոնում։
Թուրքիայից, Պակիստանից և Աֆղանստանից համատեղ վարժանքներին միասին մասնակցում է 49 զինծառայող։
Նշենք, որ Թուրքիան, Պակիստանն ու Աֆղանստանն ամեն տարի անցկացնում են նաև հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժություններ։ Այս տարի նմանատիպ վարժանքներ անցկացվել էին օգոստոսի 19-ից 28-ը Թուրքիայի Էղիրդիրի հատուկ նշանակության զորքերի լեռնային ուսումնական կենտրոնում։