Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել

Ադրբեջանի զինված ուժերում օրերս հերթական ոչ մարտական պայմաններում միջադեպն է գրանցվել։ Վիրավոր զինծառայողը հոսպիտալացվել է։ Նախնական տվյալներով՝ վիճակը ծանր է։

Ադրբեջանի ԶՈւ զորամասերից մեկի 19-ամյա զինծառայող Շահմարդանով Մուսեիբ Շահին օղլուն ծանր վիրավորվել է՝ իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակից։

Հայտնի է, որ զինծառայողը զորակոչվել էր Զագաթալայի շրջանից։

Նկատենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություններ տալ միջադեպի առնչությամբ։ Պարզ չէ նաև, թե որ շրջանում տեղակայված զորամասում է գրանցվել միջադեպը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *