Նոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Բրունո Սկապինիին։
Հանդիպման ընթացքում Օհանյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում իրականացվող համագործակցությունը, մասնավորապես` կադրերի պատրաստման բնագավառում:
Կողմերը կարևորել են նաև մոտ ապագայում ՀՀ ԶՈւ մասնակցության հնարավորությունը Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությանը։
Դեսպան Սկապինին ևս կարևորել է հայ-իտալական համագործակցությունը` հաստատելով ՀՀ պաշտպանության նախարարության հետ ավելի սերտ համագործակցություն զարգացնելու իտալական կողմի պատրաստակամությունը: Դեսպանը հավաստիացրել է, որ այսուհետ ևս կշարունակի մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը: