Նոյեմբերի 22-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը հյուրընկալեց ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի ունկնդիրներին: Դեսպան Կարեն Նազարյանը բարձրաստիճան սպաների համար դասախոսություն կարդաց` ներկայացնելով ՄԱԿ-ում Հայաստանի առաջնայնությունները եւ աշխատանքի հիմնական ուղղությունները:
Դասախոսությանը հետեւած քննարկումների ընթացքում դեսպանը լուսաբանեց Արցախի հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, հարևան եւ գործընկեր պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցեց նաեւ ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանը: