ՌԴ ռազմածովային ուժերը համալրվեց 4 միավոր ՄիԳ-29Կ/ԿՈՒԲ կործանիչներով

Ռուսաստանի ռազմածովային ավիացիան համալրվել է 4 միավոր տախտակամածային ՄիԳ-29Կ և ՄիԳ-29ԿՈՒԲ կործանիչներով։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ «ՄիԳ» կորպորացիան նավատորմին հանձնել է 2 միավոր միտեղանի ՄիԳ-29Կ և 2 միավոր երկտեղանի ՄիԳ-29ԿՈՒԲ կործանիչներ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ռազմածովային ուժերի լրատվության վարչությանը։

Տեղեկացնենք, որ ՌԴ ՊՆ-ն և «ՄիԳ» կորպորացիան 2012 թվականի փետրվարին 24 միավոր տախտակամածային կործանիչներ տրամադրելու պայմանագիր են կնքել։ Այն պետք է հանձնվի Ռուսաստանի ռազմածովային ուժերի ավիացիային մինչև 2015 թվականը։

Տախտակամածային ՄիԳ-29Կ և ՄիԳ-29ԿՈՒԲ կործանիչները «4++» սերնդի բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ են։ Նախատեսված են հակաօդային պաշտպանություն իրականացնելու, վերջրյա և ցամաքային թիրախներ ոչնչացնելու համար։ Կործանիչները կիրառելի են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային պայմաններում։

ՄիԳ-29Կ ինքնաթիռն առաջին թռիչքն արել է 1998 թվականին, իսկ ՄիԳ-29ԿՈՒԲ-ը՝ 2007 թվականին։ Կործանիչները սպառազինված  են 30 մմ տրամաչափի ԳՇ-30-1 թնդանոթով, ունեն 8-9 կախոց՝ սպառազինության համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *