Վենեսուելայի օդուժը մեքսիկական ինքնաթիռ է խոցել

Վենեսուելայի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել երկրի հարավարևմտյան հատվածում թռիչք իրականացնող Մեքսիկային պատկանող թեթև ինքնաթիռին։ Մեքսիկայի արտգործնախարարությունը պահանջում է Կարակասից բացատրություններ տալ կատարվածի համար։ Կարակասն այս պահի դրությամբ չի արձագանքել։

Hawker 25 ինքնաթիռ

Hawker 25 ինքնաթիռ

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, հղում կատարելով Վենեսուելայի տեղեկատվության նախարարությանը, նոյեմբերի 4-ին Վենեսուելայի ռազմաօդային ուժերը հայտնաբերել են ու որսացել Կոլումբիայի հետ սահմանին Ապուրե արևմտյան նահանգի օդային տարածք ներխուժած Hawker 25 ինքնաթիռը։

Նշենք, որ չի հաղորդվում՝ ինչ նպատակով է հարված հասցվել ինքնաթիռին, պարզ չէ նաև, թե ինքնաթիռում քանի հոգի կար, և այժմ նրանք որտեղ են ու ինչ վիճակում։

Մեքսիկան պաշտոնապես պահանջել է բացատրություններ ներկայացնել կատարվածի վերաբերյալ։

Նկատենք՝ սա առաջին ինքնաթիռը չէ, որ Վենեսուելայի ՌՕՈւ-ն ոչնչացնում է իր օդային տարածքում՝ Կոլումբիայի հետ սահմանին։ Ընթացիկ տարում մաքսանենգության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում Վենեսուելան ոչնչացրել է իր օդային տարածքում հայտնված առնվազն 13 ինքնաթիռ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *