Նոյեմբերի 2-ին Մալիի հյուսիսում դաժանորեն սպանել էին ֆրանսիացի երկու լրագրողների: Այսօր արդեն «ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է սպանության պատասխանատվությունը՝ համարելով այն «պատասխան Մալիում Ֆրանսիայի քայլերին»:
Ֆրանսիացի լրագրողներ. 57-ամյա Գիսլեն Դյուպոն ու 55-ամյա Կլոդ Վերլոն
Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, ահաբեկչական խմբավորման «ալ Կաիդան իսլամական Մաղրիբի երկրներում» ճյուղը հայտարարել է՝ սպանությունը պատասխան էր Մալիում Ֆրանսիայի քաղաքականությանը, ինչպես նաև տուարեգ զինյալների նկատմամբ աֆրիկյան ու միջազգային առաքելությունների ուժերի «ագրեսիային»:
Ավելի վաղ Մալիում ձերբակալել էին 10 հոգու, որոնք կասկածվում էին լրագրողների սպանության համար: Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր՝ սպանության հետևում կանգնած են «ահաբեկչական խմբավորումները»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ֆրանսիացի լրագրողներ 57-ամյա Գիսլեն Դյուպոնին ու 55-ամյա Կլոդ Վերլոնին առևանգել էին Քիդալում, երբ վերջիններս ավարտել էին հարցազրույցը տեղացի անջատողական տուարեգների ներկայացուցիչ, քաղաքական գործիչ Ամբեյրի ագ-Ռիսսայի հետ և դուրս էին եկել։ Որոշ ժամանակ անց նրանց դիերը հայտնաբերել էին ավտոճանապարհի վրա:
Հավելենք, որ ֆրանսիական RFI ռադիոկայանի լրագրողների սպանությունից հետո Մալիում 2013-ին սպանված լրագրողների ընդհանուր թիվը հասել է 42-ի։