Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 6-ի նիստում որոշել է ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, որը պետք է ղեկավարի ձմեռային զորակոչն ու զորացրումը։
Կառավարության տարածած հաղորդագրությունում նշված է, որ ի կատարումն ՀՀ նախագահի նոյեմբերի 6-ի «2013 թ. ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի ՀՀ կառավարությունը որոշել է զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, աշխատանքի համակարգման նպատակով` մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, հաստատել դրանց կազմերը։
Հավելենք, որ այս տարի զորակոչը, ըստ ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի, անցկացվելու է 2013 թվականի դեկտեմբեր և 2014 թվականի հունվար ամիսներին։
One response to “Կառավարությունը որոշեց զորակոչային հանձնաժողով ստեղծել”