ՌԴ ՊՆ-ն վերափոխում է սկանդալային «Օբորոնսերվիս» ընկերության անունը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է վերանվանել սկանդալային կոռուպցիոն պատմության մեջ հայտնված «Օբորոնսերվիս» ԲԲԸ-ն։ ՌԴ ՊՆ գույքային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Դիմիտրի Կուրակինը հայտնել է, որ նախատեսվում է նաև «Օբորոնսերվիսի» ռեբրենդինգ անել: Նա նաև նշել է, որ ՌԴ ՊՆ հետաքրքրությունների շրջանակում հատուկ իրավիճակի համար կստեղծվեն մի շարք կառույցներ: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:

2012 թվականի հոկտեմբերին ռուսական մի շարք լրատվամիջոցներ սկսեցին լուրեր տարածել, որ «Օբորոնսերվիս» ԲԲԸ-ի աշխատակիցները կասկածվում են եկամուտների իրացման և խարդախության համար: ՌԴ Քննչական հանձնաժողովի տվյալներով` պաշտպանության նախարարության աշխատակիցները «Օբորոնսերվիսի» գույքային ունեցվածքից ընտրել էին հողակտորներ, ակտիվներ, օբյեկտներ նույնիսկ Մոսկվայում:

Որոշ ժամանակ անց շատ օբյեկտներ գնվում էին հենց «Օբորոնսերվիսից» գողացված գումարներով: Դրանից հետո պաշտպանության նախարարությունից իրենց պաշտոններից ազատվեցին մի շարք բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում նաև պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը։ Խոսվում էր մոտ 120 մլն ԱՄՆ դոլարի պակասորդի մասին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Սերդյուկովի ազատման պատճառը ՌԴ պաշտպանության նախարարության շուրջ իրավիճակի օբյեկտիվ հետաքննության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է:

Տեղեկացնենք, որ «Օբորոնսերվիսը» հիմնադրվել է 2008 թվականին: Այս ընկերության կազմում գտնվող 30 դուստր ձեռնարկություններից 15-ն արդեն փակվել են, իսկ  դրանից 10-ն էլ սնանկացման եզրին են կանգնած:

Ընկերությունը ստեղծվել էր ՌԴ նախագահի հրամանով: Ղեկավարում է 30 դուստր ձեռնարկությունները։ ՌԴ պաշտպանության նախարարության մատակարարող ընկերությունն է, ինչպես նաև միջնորդ է այլ մատակարար ընկերությունների և պաշտպանության նախարարության միջև։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *