«Շվեդական սեղան» սպասարկման ձևը՝ ՌԴ զինված ուժերում

Ռուսաստանի զինված ուժերի զորամասերում մինչև դեկտեմբերի 1-ը 835 ճաշարան վերջնականապես կանցնի «շվեդական սեղան» կոչված սպասարկման ձևին։ Զինծառայողներին հնարավորություն կտրվի ներկայացված ուտելիքներից ինքնուրույն ընտրություն կատարել։ Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայության և տեղեկատվության վարչությանը։

 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ սնման այսպիսի կազմակերպումը ենթադրում է առաջին երկու ուտեստների, 3 սառը խորտիկների, աղցանների պատրաստում, ինչպես նաև հյութերի և ըմպելիքների տրամադրում։

 

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ այժմ զորամասերում տեղադրված են շուրջ 1400 հատ աղցանների պատրաստման հարմարանք (սալաթ բար), որը հնարավորություն է տալու զինծառայողներին ինքնուրույն աղցան պատրաստել՝ սոուսով կամ ձեթով։

 

Աղցանների պատրաստման հարմարանք (салат-бар)
Նկարը՝ twower.livejournal-ի

Նշվում է նաև, որ հնարավոր կլինի ընտրել բանջարեղենի տարբեր տեսակներ, ձիթապտուղ, թարմ կանաչի, բուլղարական բիբար, կանաչ ոլոռ, եգիպտացորեն և այլ բաղադրիչներ։

Տեղեկացնենք, որ մինչև դեկտեմբերի 1-ը նախատեսվում է  նաև մոտ 5700 թեյարան բացել զորամասերում։

Ի՞նչ է իրականում «շվեդական սեղան» արտահայտությունը։ Այս պարագայում ուտեստները շարված են լինում սեղանին, և հյուրերը ինքնասպասարկմամբ են զբաղվում։ Յուրաքանչյուրն ընտրում է այն ուտեստից, որից ուզում է ուտել։

 

Աղցանների պատրաստման հարմարանք (салат-бар)
Նկարը՝ twower.livejournal-ի

 

Աբխազիայի 7-րդ ռազմաբազայի ճաշարանի սարքավորումները
Նկարը՝ twower.livejournal-ի

Կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սրանով փորձում է զինծառայողներին ընտրության հնարավորություն տալ և չսահմանափակել նախատեսված ուտելիքների և չափաբաժնի հարցում։ Բայց թե ինչպիսի արդյունավետություն կունենա այս ծրագիրը, դժվար է ասել։

 

Աբխազիայի 7-րդ ռազմաբազայի ճաշարան
Նկարը՝ twower.livejournal-ի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *