Ալիևն ու Գյուլը ծանոթացել են թուրքական առաջին հարվածային ուղղաթիռին և ուսումնական ինքնաթիռին

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն այցելել են թուրքական ԹԱԻ (Թուրքիայի աերոտիեզերական արտադրություն, TAI) ընկերություն, որտեղ ծանոթացել են թուրքական առաջին ուսումնական ինքնաթիռին, առաջին հարվածային ուղղաթիռին և այլ ռազմական արտադրանքի։

Գյուլն ու Ալիևը՝ ԹԱԻ-ում

 

Նոյեմբերի 11-ին պաշտոնական այցով Թուրքիա ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ընդունել է այդ երկրի նախագահ Աբդուլլահը Գյուլը։

Նոյեմբերի 12-ին Գյուլն ու Ալիևը միասին այցելել են ԹԱԻ ընկերություն, որտեղ տեղում ծանոթացել են թուրքական ռազմարդյունաբերական խոշոր ձեռնարկություններից մեկի արտադրանքին, տեղեկացնում է թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը։

Մասնավորապես, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ծանոթացել են թուրքական արտադրության «Հյուրքուշ» ուսումնական ինքնաթիռին, նստել օդաչուի խցիկում, ինչպես նաև լուսանկարվել։

ԹԱԻ կատարած այցի ընթացքում նրանց ներկայացվել է նաև Թուրքիայում արտադրված առաջին հարվածային ուղղաթիռը՝ T129 Աթաքը։ Ուղղաթիռը ցուցադրական թռիչքներ է կատարել, ինչից հետո նախագահները հետևել են նաև նույն ընկերության կողմից արտադրվող Անքա անօդաչու թռչող սարքի թռիչքներին։

Նշենք, որ թուրքական և ուղղաթիռը, և ինքնաթիռը, և անօդաչու թռչող սարքը դեռևս փորձարկումների փուլում են կամ չեն սկսել սերիական արտադրությունը։

One response to “Ալիևն ու Գյուլը ծանոթացել են թուրքական առաջին հարվածային ուղղաթիռին և ուսումնական ինքնաթիռին

  1. Pingback: Թուրքական առաջին հարվածային ուղղաթիռի ընդունումն ուշանում է. թերություններ կան | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *