Թուրքմենստանում 4 զինծառայող է մահացել՝ թունավորված երշիկ համտեսելու հետևանքով

2013-ի նոյեմբերի սկզբին Թուրքմենստանի Աքբուգդայ շրջանում 4 զինծառայող է թունավորվել՝ փողոցային շներին ու կատուներին սատկացնելու համար նախատեսված երշիկը գողանալու և համտեսելու հետևանքով։ Հետաքննությունը նոր մանրամասներ է պարզել։

Թուրքմենստանի զինված ուժեր

Թուրքմենստանի զինված ուժեր

Ինչպես գրում է «Խրոնիկա Թուրքմենիստանա» մարդու իրավունքներին նվիրված թուրքմենական լրատվակայքը, հետաքննության ընթացքում պարզվել է, որ զինծառայողներին ապօրինի կերպով ստիպել են մասնակցել տեղի բամբակ հավաքելու աշխատանքներին, մինչդեռ տեղական ինքնակառավարման մարմինները դեռևս հոկտեմբերի 27-ին սեփական միջոցներով պետք է ավարտած լինեին այդ աշխատանքները։

4 զինծառայողները, ողջ օրվա ընթացքում աշխատելով դաշտում և սնունդ չստանալով, գաղտնի ներխուժել են տնտեսական միավորման գրասենյակ ու գողացել սառնարանում դրված երշիկը։ Պարզվել է՝ սառնարանում պահվում էին միայն բժշկական ու քիմիական նշանակության նյութեր։ Երշիկի մեջ ներարկված էին քիմիական նյութեր, որոնք պետք է ծառայեին փողոցային շների ոչնչացման համար։

Երշիկը համտեսելուց հետո զինծառայողներից երկուսը մահացել են տեղում, մյուս երկուսը՝ հիվանդանոցում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *