Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 29 հունվար – 4 փետրվարի, 2017

Հայտնի է դարձել 2016 և 2013 թթ. Ադրբեջանի թաքցրած երկու կորստի մասին • Հունվարի 29-ին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 1 կորստի մասին • Ադրբեջանում հայտնում են 4 ահաբեկչի սպանելու մասին • Ապրիլին Ադրբեջանի ՊՆ ղեկավարը կայցելի Վրաստան • Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է սահմանային գոտի • Վրաստանի ՊՆ-ից կրճատվել է 2000 զինծառայող և քաղծառայող • Կոնգոյում խոցվել է վրացական անձնակազմով Մի-24 հարվածային ուղղաթիռ • Թուրքիայի ԶՈւ ԳՇ և ՊՆ անձնակազմը 2017 թ. փետրվարի դրությամբ. Աղյուսակ • Հունաստանը Թուրքիային պատասխանել է ուժի ցուցադրմամբ • Ղազախստանը հայտարարում է Թուրքիային թուրքական տեխնիկա վաճառելու մասին • Գերմանիան հրաժարվել է Թուրքիային տրամադրել իր հետախուզական ինքնաթիռներից ստացած տեղեկությունները • Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող • Թուրքիան և Մեծ Բրիտանիան պայմանագիր են կնքել թուրքական կործանիչների ստեղծման համար • Սև ծովում մեկնարկում է ՆԱՏՕ-ի ամենամյա զորավարժությունը • Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի հրամանատարը այցելել է Սիրիայի հյուսիս • Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկել • Իրանը զորավարժությանը Ռուսաստանից ձեռք բերած ԱԿ-103 ավտոմատներ է կիրառել • Դամասկոսի նահանգում զենքը վայր է դրել Սիրիայի զինյալ խմբավորումների ևս 1100 զինյալ • ԱՄՆ-ն զրահապատ մեքենաներ է ուղարկել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորմանը • Դոնբասում վերսկսվել են ակտիվ ռազմական գործողությունները

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովն այցելել է Բարդայի դիրքեր • Ադրբեջանցի զինյալների մոտ հայտնաբերված սպառազինություն • Ադրբեջանի ԶՈւ գերեվարված զինծառայող Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուն • Python ջերմային տեսանելիության սարքը՝ ամրացված ZM Tarnow 12,77 տրամաչափի դիպուկահար հրացանին

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովն այցելել է Բարդայի դիրքեր • Ադրբեջանցի զինյալների մոտ հայտնաբերված սպառազինություն • Ադրբեջանի ԶՈւ գերեվարված զինծառայող Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուն • Python ջերմային տեսանելիության սարքը՝ ամրացված ZM Tarnow 12,77 տրամաչափի դիպուկահար հրացանին

Ադրբեջան / Վրաստան

• Փետրվարի 1-ին  Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող, սերժանտ Իսաև Ռաուֆ Մահամմադ օղլուն (İsayev Rauf Məhəmməd oğlu)։ Ավելի ուշ Պաշտպանության բանակից հայտնել են, որ Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայող գերի է վերցվել։ Փետրվարի 2-ին սոցցանցերում որոշ ադրբեջանական օգտատերեր հայտնել են, որ փետրվարի 1-ին Թալիշի հայկական դիրքերում գերեվարված Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուի համագյուղացիների համաձայն՝ նա Ադրբեջանի ԶՈւ գործող պայմանագրային զինծառայող էր:

• Փետրվարի 2-3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է հայ-ադրբեջանական ուժերի շփման գծին մոտ տեղակայված զորամասեր: Հրապարակված լուսանակարներից պարզվում է, որ Հասանովն այցելել է 1-ին կորպուս (շտաբը՝ Բարդա): Նշենք, որ հենց այս ուղղությամբ է եղել ադրբեջանցիների չհաջողված դիվերսիան, ինչի արդյունքում ադրբեջանցի մեկ զինծառայող գերեվարվել է։

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովն այցելել է Բարդայի դիրքեր

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովն այցելել է Բարդայի դիրքեր

• Սոցցանցերում հայ օգտատերերը պարզել են, որ 2016 թ. օգոստոսի 17-ին մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Խանիշզադե Ռյովշան Հուսեյն օղլուն (Xanişzadə Rövşən Hüseyn oğlu): Բացի այդ, ադրբեջանական սոցցանցերի գրառումներից Razm.info-ին հայտնի է դարձել 2013 թ. Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Աբասով Փենահ Թահիր օղլուի (Abbasov Pənah Tahir oğlu) մահվան մասին:

• Հունվարի 29-ին սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի գրառումներից հայտնի է դարձել, որ ամենայն հավանականությամբ նույն օրը Թովուզի շրջանի Էլիբեյլի (Əlibəyli) գյուղի մոտ տեղակայված զորամասի դիրքերից մեկում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ֆաթաև Խանալին (Xanəli Fəttayev):

• Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտնում է, որ այդ երկրի մի խումբ քաղաքացիներ համալրել են արտասահմանում գործող ահաբեկչական խմբավորումներից մեկի շարքերը և պատրաստվում էին գործողություններ իրականացնել Ադրբեջանի տարածքում: Ծառայության հատուկջոկատայինների գործողության արդյունքում հունվարի 31-ին սպանվել է 4 զինյալ:

• Փետրվարի 1-ին Թբիլիսիում  հանդիպել են Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովը: Կողմերը քննարկել են ռազմավարական համագործակցության հարցեր և Ադրբեջանի ՊՆ ղեկավարի այցը Վրաստան:

• Ավարտվել են Վրաստանի ՊՆ և ԶՈւ համակարգի կրճատումները, ինչի արդյունքում այս կառույցներից հեռացել կամ հեռացվել է 207 սպա, 123 սերժանտ և 1750 քաղաքացիական ծառայող:

• Կոնգոյի ժողովրդական հանարապետությունում հունվարի 28-ին 2 միավոր Մի-24 հարվածային ուղղաթիռ են խոցել։ Ըստ վրացական աղբյուրների՝ ուղղաթիռներից մեկի անձանակազմում Վրաստանի քաղաքացիներ են եղել, իսկ մյուսում՝ Բելառուսի։ Վրացական անձնակազմը վթարային վայրէջք է կատարել, իսկ Բելառուսի քաղաքացիների վարած ուղղաթիռը վթարվել է, օդաչուները հոսպիտալացվել են։

Թուրքիա

• Թուրքիայի զինված ուժերի ԳՇ կայքը հրապարակել է ԶՈւ թվաքանակը՝ 2017 թ. փետրվարի 1-ի դրությամբ: Ըստ այդ տվյալների՝ թուրքական զինուժի և պաշտպանության նախարարության անձնակազմը 401.199 է, որից 38915-ը քաղաքացիական աշխատողներ են, իսկ 362.284-ը՝ զինծառայողներ։

• Փետրվարի 1-ին Հունաստանի զինված ուժերի հատուկ նշանակաության ստորաբաժանումները պարաշյուտներով C-130 ինքնաթիռներից դեսանտ են իջեցրել Թուրքիայի հետ վիճելի տարածքում՝ Քարդաքի կղզուն շատ մոտ տեղակայված Պսեմիրոս և Կոս հունական կղզիների միջև ընկած Կումբուրնու կղզյակում:

• Kazakhstan Aselsan Engineering թուրք-ղազախական համատեղ ընկերությունը հունվարի 30-ին հայտնել է, որ ընկերությունը սկսել է Թուրքիային տրամադրել ջերմային տեսանելիության նշանառության համակարգերի առաջին խմբաքանակը։ Թուրքայի հետ 2016 թ․ ստորագրված պայմանագիրն արժեցել է շուրջ 5,8 մլն ԱՄՆ դոլար։

Python ջերմային տեսանելիության սարքը՝ ամրացված ZM Tarnow 12,77 տրամաչափի դիպուկահար հրացանին

Python ջերմային տեսանելիության սարքը՝ ամրացված ZM Tarnow 12,77 տրամաչափի դիպուկահար հրացանին

• Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է Թուրքիայի զինուժին տրամադրել այդ երկրի հարավային Ադանա նահանգի «Ինջիրլիք» ռազմաբազայում տեղակայված Գերմանիայի ԶՈւ Tornado հետախուզական ինքնաթիռներից ստացված հետախուզական տեղեկությունները:

• Հունվարի 29-ին Սիրիայում Թուրքիայի զինուժի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների միջև բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 2 զինծառայող վիրավորվել է:

• Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ Թուրքիայի այցելության ժամանակ երկու երկրները պայմանագիր են կնքել Թուրքիայի զինված ուժերի համար նոր սերնդի տեղական «TF-X» (Turkish Fighter X) կործանիչ նախագծի մշակման համար:

Թուրքիայի տեղական կործանիչի նախատիպ:

Թուրքիայի տեղական կործանիչի նախատիպ:

• Փետրվարի 1-ին Սև ծովի ջրային տարածքում մերկնարկել է ամենամյա «Ծովային վահան-2017» զորավարժությունը, որին ներգրավված են ՆԱՏՕ-ի և 7 անդամ երկրների նավատորմեր: Կներգրավվեն նաև կառույցի անդամ չհանդիսացող Ուկրանիայի ստորաբաժանումները:

• Փետրվարի 2-ին Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Զեքաի Աքսաքալըն այցելել է Սիրիայի հյուսիսային հատված՝ Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում Թուրքիային զինուժի գործողություններին հետևելու համար:

Իրան

• Հունվարի 29-ին Իրանը Թեհրանից 225 կմ հեռավորության վրա միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել։ Հրթիռը պայթել է 966կմ անցնելուց հետո։ Սրանից հետո ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ Ներկայացուցիչների պալատի քննարկման են ներկայացրել Իրանի նկատմամբ նոր սանկցիաներ կիրառելու օրինագիծը։ Ավելի ուշ ԱՄՆ ներկայացուցիչների պալատում շրջանառության է դրվել «Իրանի նկատմամբ զինված ուժեր կիրառելու մասին» բանաձև, ըստ որի՝  ԱՄՆ նախագահը  Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու համար կարող է ռազմական ուժ կիրառել։

Իրանական արտադրության «Սոումար» թևավոր հրթիռ

Իրանական արտադրության «Սոումար» թևավոր հրթիռ

• Իրանական արտադրության «Սոումար»  թևավոր հրթիռը, որն ունակ է միջուկային մարտագլխիկ կրել, նույնպես փորձարկվել է հունվարի 29-ին։ Հրթիռի թռիչքի հեռավորությունը 2000-3000 կմ է, փորձարկման ժամանակ այն անցել է 600 կմ։

• Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը երկրի արևմուտքում անցկացրած «Իմամ Ալի» քառօրյա զորավարժությանը կիրառել են  Ռուսաստանից գնած ԱԿ-103 ավտոմատներ։

Սիրիա / Այլ

• Հունվարի 30-ին Սիրիայի կառավարական բանակի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տարբեր զինյալ խմբավորումների շուրջ 1100 զինյալ վայր է դրել զենքը և հեռացել Սիրիայի մայարաքաղաք Դամասկոսից արևելք ընկած Բարադա գետի հովտից:

Վերահսկողության գոտիների փոփոխությունը Սիրիայում և Իրաքում. 2015 օգոստոս – 2016 դեկտեմբեր

Վերահսկողության գոտիների փոփոխությունը Սիրիայում և Իրաքում. 2015 օգոստոս – 2016 դեկտեմբեր

• Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող, քրդերից ու արաբներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը հայտարարել է, որ ԱՄՆ-ից ստացել է զրահապատ մեքենաներ:

• Հունվարի 30-ին Դոնբասի շրջանում Ուկրաինայի ԶՈւ և Դոնեցկի զինված կազմավորումների միջև վերսկսվել են ակտիվ ռազմական գործողությունները։ Հունվարի 31-ի առավոտյան բախումների արդյունքում զոհվել է 3 ուկրաինացի զինծառայող, կա տասնյակից ավելի վիրավոր։ 2 օրվա ընթացքում ընդհանուր զոհվել է 7, վիրավորվել՝ 35 ուկրաինացի զինծառայող։

Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Հայաստանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։

One response to “Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 29 հունվար – 4 փետրվարի, 2017

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 5 – 11 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *