Թուրքիայի ԶՈւ ԳՇ և ՊՆ անձնակազմը 2017 թ. փետրվարի դրությամբ. աղյուսակ

Թուրքիայի զինված ուժերի ԳՇ կայքը հրապարակել է ԶՈւ թվաքանակը՝ 2017 թ. փետրվարի 1-ի դրությամբ: Ըստ այդ տվյալների՝ թուրքական զինուժի և պաշտպանության նախարարության անձնակազմը 401.199 է, որից 38915-ը քաղաքացիական աշխատողներ են, իսկ 362.284-ը՝ զինծառայողներ։

Համաձայն հրապարակված տվյալների՝ թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 201 է: Հունվարին հրապարակված տվյալների համեմատ 2 գեներալ պակասել է: Իսկ առհասարակ՝ 2016 թ. հուլիսին՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից առաջ, թուրքական զինուժում առկա գեներալներից և ծովակալներից 223-ը ներկայում այլևս չի ծառայում, շուրջ 150-ն անցնում են տարբեր քրեական գործերով:

Սպաների թիվը 25728 է, ենթասպաների թիվը՝ 64655-ը: Այս երկու տվյալներում ևս նախորդ ամսվա համեմատ գրեթե փոփոխություն չկա: Պրոֆեսիոնալ սերժանտների (հատուկ պայմանագրային եֆրեյտորներ) թիվը հունվարի դրությամբ 47167 է: Այս երեք տեսակի ծառայողների թվաքանակն էլ նվազել է գրեթե նույն չափով՝ 3-400 զինծառայող:

Այսպիսով՝ շուրջ 1500-ով նվազել է Թուրքիայի ԶՈւ պրոֆեսիոնալ անձնակազմի թվաքանակը (~150 հազար): Սակայն փոխարենը շուրջ 4 հազարով աճել է զորակոչված անձնակազմը՝ 2017 թ. փետրվարի 1-ի դրությամբ կազմելով 208.515 զինծառայող:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ և ՊՆ անձնակազմը 2017 թ. փետրվարի դրությամբ. աղյուսակ.

Զինվորական կոչում ԳՇ, ՊՆ, Ցամաքային ուժեր, ՌԾՈւ, ՌՕՈւ Ժանդարմերիա,
Առափնյա անվտանգություն
Գեներալ, ծովակալ 201
Սպաներ 25.728
Ենթասպաներ 64.655
Պայմանագրային ժանդարմներ
Հատուկ պայմանագրային եֆրեյտորներ 47.167
Պայմանագրային եֆրեյտորներ, շարքայիններ 16.018
Պրոֆեսիոնալ անձնակազմ 153.769
Զորակոչված անձնակազմ 208.515
Քաղաքացիական կազմ (ՊՆ, ԶՈւ) 38.915
Ընդհանուր թվաքանակ 401.199
Պայմանագրային զին. թիվը տոկոսով 42%

One response to “Թուրքիայի ԶՈւ ԳՇ և ՊՆ անձնակազմը 2017 թ. փետրվարի դրությամբ. աղյուսակ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 29 հունվար – 4 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *