Թուրքիայի ԶՈւ ԳՇ և ՊՆ անձնակազմը 2017 թ. հունվարի դրությամբ. աղյուսակ.

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հրապարակել է զինված ուժերի թվաքանակը՝ 2017 թ. հունվարի 2-ի դրությամբ: Ժանդարմերիայի և առափնյա անվտանգության անձնակազմերի մասին տվյալներ կրկին չեն հրապարակվել, քանի որ այդ զորքերն արդեն ամբողջովին ՆԳՆ ենթակայության տակ են։

Այսպիսով՝ Թուրքիայի ԶՈւ և պաշտպանության նախարարության անձնակազմը 398.513 է, որից 39240-ը քաղաքացիական աշխատողներ են, իսկ 359.273-ը՝ զինծառայողներ։

Համաձայն հրապարակված տվյալների՝ թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 203 է: Դեկտեմբերին հրապարակված տվյալների համեմատ փոփոխություն չկա, սակայն, ինչպես արդեն նշել էինք, հուլիսին՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից առաջ, թուրքական զինուժում առկա գեներալներից և ծովակալներից 221-ը ներկայում այլևս չի ծառայում, շուրջ 150-ի նկատմամաբ դատավարություն է ընթանում:

Սպաների թիվը 26278 է, ենթասպաների թիվը՝ 64999-ը: Այս երկու տվյալներում ևս նախորդ ամսվա համեմատ փոփոխություն չկա: Պրոֆեսիոնալ սերժանտների (հատուկ պայմանագրային եֆրեյտորներ) թիվը հունվարի դրությամբ 47570 է, ինչը դեկտեմբերի համեմատ պակաս է ընդամենը  շուրջ 500-ով:

Նշենք, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կառավարության որոշմամբ արդեն շուրջ 20 հազարից ավել զինծառայող է հեռացվել միայն ցամաքային, տռազմածովային և ռազմաօդային ուժերից:

Զորակոչված անձնակազմի թվաքանակը դեկտեմբերի համեմատ պակասել է շուրջ 1400-ով, իսկ գրեթե նույնքանով էլ՝ ընդհանուր անձնակազմը։ Պրոֆեսիոնալ անձնակազմի թավաքանակը մնացել է գրեթե նույնը՝ շուրջ 150 հազար:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ և ՊՆ անձնակազմը 2017 թ. հունվարի դրությամբ. աղյուսակ.

Զինվորական կոչում ԳՇ, ՊՆ, Ցամաքային ուժեր, ՌԾՈւ, ՌՕՈւ Ժանդարմերիա,
Առափնյա անվտանգություն
Գեներալ, ծովակալ 203
Սպաներ 26.278
Ենթասպաներ 64.999
Պայմանագրային ժանդարմներ
Հատուկ պայմանագրային եֆրեյտորներ 47.570
Պայմանագրային եֆրեյտորներ, շարքայիններ 16.149
Պրոֆեսիոնալ անձնակազմ 155.199
Զորակոչված անձնակազմ 204.074
Քաղաքացիական կազմ (ՊՆ, ԶՈւ) 39․240
Ընդհանուր թվաքանակ 398.513
Պայմանագրայինների թիվը տոկոսով 43%

One response to “Թուրքիայի ԶՈւ ԳՇ և ՊՆ անձնակազմը 2017 թ. հունվարի դրությամբ. աղյուսակ.

  1. Pingback: Թուրքիայի ԶՈւ ԳՇ և ՊՆ անձնակազմը 2017 թ. փետրվարի դրությամբ. աղյուսակ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *