Դոնբասում վերսկսվել են ակտիվ ռազմական գործողությունները

Հունվարի 30-ին Դոնբասի շրջանում Ուկրաինայի ԶՈւ և Դոնեցկի զինված կազմավորումների միջև վերսկսվել են ակտիվ ռազմական գործողությունները։ Հունվարի 31-ի առավոտյան բախումների արդյունքում զոհվել է 3 ուկրաինացի զինծառայող, կա տասնյակից ավելի վիրավոր։ 2 օրվա ընթացքում ընդհանուր հաշվով զոհվել է 7 ,վիրավորվել՝ 35 ուկրաինացի զինծառայող։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի ՊՆ-ին։

 

Ըստ Ինտերֆաքսի՝ դոնեցկյան կողմից զոհվել է 3, վիրավորվել՝4 զինծառայող։ Կոնֆլիկտի սրման համար կողմերը միմյանց են մեղադրում։ Մարտերն ընթանում են Դոնեցկի արվարձաններում, Ավդեեվկիի արդյունաբերական գոտում, որը վերահսկում է ուկրաինական կողմը։

Խոշոր տրամաչափի զենքերից բացի, կիրառվել է նաև հրետանի։ Ըստ ուկրաինական 112 հեռուստաալիքի՝  Ավդեեվիկիի բնակչությունը տարհանվում է, քաղաքում սահմանվել է արտակարգ իրադրության ռեժիմ։

2016-ի դեկտեմբերից ի վեր  հակամարտության սրումը ամենախոշորամասշտաբն է։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտությունը սկսվել է 2014-ի գարնանը, երբ Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանի շրջանները հայտարարեցին Կիևից  անկախանալու մտադրության մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *