Փետրվարի 1-ին վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Փետրվարի 1-ին  Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող, սերժանտ Իսաև Ռաուֆ Մահամմադ օղլուն (İsayev Rauf Məhəmməd oğlu)։ Ավելի ուշ Պաշտպանության բանակից հայտնել են, որ Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայող գերի է վերցվել։

Համաձայն Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ զինծառայողը վիրավորվել է «հայկական կողմի կրակոցից»։ Ըստ աղբյուրի՝ զիծառայողի վիճակը կայուն է։

Պաշտպանության բանակից ավելի ուշ հայտնել էին, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը վիրավորվել է Թալիշի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձի ընթացքում։

One response to “Փետրվարի 1-ին վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 29 հունվար – 4 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *