Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է սահմանային գոտի

Փետրվարի 2-3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է հայ-ադրբեջանական ուժերի շփման գծին մոտ տեղակայված զորամասեր: Հրապարակված լուսանակարներից պարզվում է, որ Հասանովն այցելել է 1-ին կորպուս (շտաբը՝ Բարդա): Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը, ԶՈւ ԳՇ պետ Ն. Սադիկովը և 1-ին ԲԿ հրամանատար Հ. Հասանովը

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը, ԶՈւ ԳՇ պետ Ն. Սադիկովը և 1-ին ԲԿ հրամանատար Հ. Հասանովը

Հասանովին ուղեկցել են ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը, ինչպես նաև ԶՈւ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը:

Նշենք, որ ադրբեջանական զինուժի այդ կորպուսը տեղակայված է Բարդայի հատվածում: Հենց այդ կորպուսի պահպանության տեղամասի ուղղությամբ՝ Թալիշի հատվածում, ադրբեջանական հատուկ ջոկատայինները փետրվարի 1-ին դիվերսիայի փորձ էին կատարել:

Ադրբեջանական ձախողված դիվերսիայի արդյուքնում վիրավորվել է այդ երկրի ԶՈւ մեկ զինծառայող, ևս մեկին՝ Էլնուր Հուսեյնզադեին, գերեվարել են Պաշտպանության բանակի ստորաբաժանումները: Սակայն ադրբեջանական գերատեսչությունն ամեն կերպ փորձում է հրաժարվել իր զինծառայողից:

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովն այցելել է Բարդայի դիրքեր

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովն այցելել է Բարդայի դիրքեր

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *