Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտնում է, որ այդ երկրի մի խումբ քաղաքացիներ համալրել են արտասահմանում գործող ահաբեկչական խմբավորումներից մեկի շարքերը և պատրաստվում էին գործողություններ իրականացնել Ադրբեջանի տարածքում: Ծառայության հատուկջոկատայինների գործողության արդյունքում հունվարի 31-ին սպանվել է 4 զինյալ:
Այս մասին փետրվարի 1-ին հայտնում է ադրբեջանական ծառայության կայքը:
Ծառայության հատուկջոկատայինների կողմից կորուստների կամ հնարավոր վիրավորների մասին որևէ տվյալ չի հաղորդեվել: Նաև չի նշվում, թե հատկապես որ արտասահմանյան ահաբեկչական խմբավորմանն էին անդամացել Ադրբեջանի քաղաքացիները:
Ըստ հաղորդվող տեղեկության՝ զինյալները հավաքել էին տարբեր տեսակի զենքեր, պայթուցիկ նյութեր ու պատրաստվում էին ահաբեկչական գործողությունների՝ կրոնական ծայրահեղության հողի վրա:
Ադրբեջանի պետանվտանգության ծառայության գործողության ընթացքում, ըստ հաղորդվող տեղեկության, առաջինը կրակել են զինյալները: արդյուքնում սպանվել է 4 զինյալ՝ Ադրբեջանի քաղաքացիներ Մ. Ուլուբեկովը, Տ. Ալմամաեդովը, Գ. Դամիրովը և Ս. Մամեդովը: Զինյալների հայտնաբերման դեմ գործողությունները դեռևս շարունակվում են:
Ավելացնենք, որ Ադրբեջանի քաղաքացիները մեծամասամբ անդամակցում են Մերձավոր Արևելքում գործող տարբեր զինյալ խմբավորումների, մասնավորապես՝ «Իսլամական պետություն» խմբավորմանը: Սակայն այժմ հնարավոր չէ պնդել, որ սպանվածները հենց այդ կառույցներից մեկի հետ կապ ունեին:
One response to “Ադրբեջանում հայտնում են 4 ահաբեկչի սպանելու մասին”