Հայաստանն Ադրբեջանին է հանձնել Տավուշում սպանված ադրբեջանցի զինծառայողի դին

Փետրվարի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջևան-Ղազախ հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ հայկական կողմը Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին է հանձնվել ադրբեջանցի զինծառայող Չինգիզ Սալմանի Գուրբանովի դին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2016թ. դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն հետախուզական ներթափանցման գործողությունների հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչությունում քննվող ագրեսիվ պատերազմ վարելու և սպանության` զուգորդված ազգային շարժառիթով կատարված դեպքերի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում այլևս վերացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող` 1994թ-ի ծնված Չինգիզ Սալմանի Գուրբանովի դիակը պահելու անհրաժեշտությունը:

One response to “Հայաստանն Ադրբեջանին է հանձնել Տավուշում սպանված ադրբեջանցի զինծառայողի դին

  1. Pingback: Ադրբեջանում դիվերսանտին հետմահու «ազգային հերոսի» կոչում են տվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *