ԱՄՆ-ն զրահապատ մեքենաներ է ուղարկել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորմանը

Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող, քրդերից ու արաբներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը հայտարարել է, որ ԱՄՆ-ից ստացել է զրահապատ մեքենաներ: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: 

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը սկսել է Ռաքքա քաղաքը ազատագրելու գործողությունը:

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը սկսել է Ռաքքա քաղաքը ազատագրելու գործողությունը:

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման խոսնակ Թալալ Սիլոն հայտնել է, որ մինչ այդ իրենք չենք ստացել նմանատիպ աջակցություն ԱՄՆ-ից, մինչ այդ ԱՄՆ-ն իրենց ուղարկել է միայն զենք և զինամթերք: Ըստ նրա՝ սա ապացուցում է, որ ԱՄՆ նոր ղեկավարությունը լիովին աջակցում է իրենց խմբավորմանը:

Խմբավորման խոսնակը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի աջակցությունը պայմանավորված է Սիրիայում Ռաքքա քաղաքը ԻՊ զինյալներից ազատագրելու գործողության հաջորդ փուլի հետ, որով նախատեսվում է ԻՊ զինյալներից մաքրել և վերահսկողություն սահմանել դեպի քաղաք տանող ճանապարհների, այդ թվում՝ նաև Ռաքքա և Դեր Զոր նահանգի միջև ճանապարհի վրա. այդպիսով մեկուսացնել Ռաքքան՝ կտրելով Դեր Զորում ԻՊ զինյալներից և այդտեղից եկող աջակցությունից:

ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոն) խոսնակներից Ադրիան Ռենկին-Գալլովեյը հաստատել է, որ ԱՄՆ-ն զրահապատ մեքենաներ է ուղարկել SDF-ին ԻՊ զինյալների դեմ կռվելու համար:

Հունվարի 31-ին՝ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի 2017թ. առաջին նիստի ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով այս հարցին, հայտարարել է, որ «ահաբեկչական խմաբորումներին» որպես դաշնակից ընդունելը և այդ խմբավորումներին տարբեր տեսակի զենք ու զինամթերքի մատակարարումը աջակցում է այդ խմբավորումների ուժեղացմանը և տարածմանը:  Փոխանցում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Նշենք, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման կազմի մեջ մտնում են զորաջոկատներ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատներից» (YPG), «Քրդական դեմոկրատական միության» (PYD) ուժերից և արաբական զինյալ, ընդդիմադիր տարբեր խմբավորումներից:

Նշենք, որ Թուրքիան քրդական YPG-ն համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական թևը, և որակում որպես «ահաբեկչական»: Մասավորապես 2014-15 թվականներից սկսած թուրքական զինուժը հարվածում է Սիրիայի տարածքում նշված խմբավորման դիրքերին: Իսկ 2016-ի օգոստոսին Սիրիայի տարածք ներխուժելուց հետո, թուրքական զինուժը նաև ցամաքային ռազմական գործողությւոններ է իրականացնում քրդերի դեմ:

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը:

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը:

ԱՄՆ-ն քրդական PYD-ն դիտում է իբրև Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում հիմնական դաշնակից, ինչի հետևանքով սրվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, և Թուրքիան բազմիցս մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայի ճգնաժամի հարցում ոչ թե իրենց դաշնակից Թուրքիային, այլ քրդերին աջակցելու համար

Հիշեցնենք, որ 2016-ի հոկտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ալ-Բաբից հետո Թուրքիայի զինուժը Սիրիայում «Եփրատի վահան» գործողությունը կշարունակի Մանբիջի և ԻՊ «մայրաքաղաք» Ռաքքայի ուղղությամբ: Ավելի վաղ՝ սեպտեմբերի վերջին, Թուրքիայի նախագահը «Իսլամական պետության» կենտրոն Ռաքքա քաղաքը գրավելու գործողությանը մասնակցելու դիմաց ԱՄՆ-ից պահանջել էր գործողությունից դուրս թողնել Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատներին» (YPG):

Թուրքիայի նախագահը վստահեցրել էր, որ Ռաքքայի գրավման գործողության համար լիովին բավական են տեղացի թուրքմենները։ Սակայն, նոյեմբերի 5-ին հիմնականում քրդերից, ինչպես նաև արաբական որոշ խմբավորւմներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը հայտարարում է ԻՊ «մայրաքաղաք» Ռաքքան և հարակից տարածքները ազատագրելու «Եփրատի ցասում» գործողության մեկնարկի մասին։

2 responses to “ԱՄՆ-ն զրահապատ մեքենաներ է ուղարկել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորմանը

  1. Pingback: Թուրքիան ԱՄՆ-ից կրկին պահանջել է դադարեցնել աջակցությունը քրդերին | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայի ՊՆ. ԱՄՆ-ն կմեծացնի աջակցությունը Սիրիայում Թուրքիայի ԶՈւ գործողություններին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *