Փետրվարի 1-ին Հունաստանի զինված ուժերի հատուկ նշանակաության ստորաբաժանումները պարաշյուտներով C-130 ինքնաթիռներից դեսանտ են իջեցրել Քարդաքի կղզուն շատ մոտ տեղակայված Պսեմիրոս և Կոս հունական կղզիների միջև ընկած Կումբուրնու կղզյակում: Այս մասին հայտնում է հունական մասնագիտացված Armynow.net լրատվակայքը:
Հունական լրատվամիջոցը նաև լուսանկարներ է տարածել Հունաստանի ԶՈւ հատուկջոկատայինների գործողությունից: Նշվում է, որ համապատասխան հրամանը տվել է Հունաստանի ՊՆ տեղակալ Գեորգի Պարադակիսը:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը զորատեսակների հրամանատարների հետ այցելել էր Քարդաք կղզի, որը վիճելի տարածք է Հունաստանի և Թուրքիայի միջև: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր կայքի հաղորդագրությունում նշվում էր, որ դա թուրքական զինուժի ուժի ցուցադրման այցելություն էր:
Թուրքագետ Լևոն Հովսեփյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջադեպը կապված էր Հունաստանի դատարանի՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու համար մեղադրվող զինծառայողներին Թուրքիային չվերադարձնելու վճիռ ընդունելու հետ:
ՄԵզ հետ զրույցում թուրքագետ Լևոն Հովսեփյանը նշեց, որ այս միջադեպերը երկու կողմերի ուժի ցուցադրման քայլերից է, և սրանից ավելի հարաբերությունների սրում չի լինի: