Վրաստանի ՊՆ-ից կրճատվել է 2000 զինծառայող և քաղծառայող

Ավարտվել են Վրաստանի ՊՆ և ԶՈւ համակարգի կրճատումները, ինչի արդյունքում այս կառույցներից հեռացել կամ հեռացվել է 207 սպա, 123 սերժանտ և 1750 քաղաքացիական ծառայող: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիա (աջից) և Վրաստանի ԶՈւ արևելյան հրամանատարության հրամանատար, գնդապետ Շավլեգո Տաբաթաձե (ձախից):

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիա (աջից) և Վրաստանի ԶՈւ արևելյան հրամանատարության հրամանատար, գնդապետ Շավլեգո Տաբաթաձե (ձախից):

Կրճատումները 2016-ի սեպտեմբերին՝ իր նշանալումից մոտ մեկ ամիս անց, նախաձեռնել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: Կրճատումների արդյունքում Վրաստանի պաշտպանության նախարարությունը 32 մլն լարիի (մոտ 11 մլն դոլար) խնայողություն է արել:

Նպատակն է ուռճացված հաստիքների կրճատման արդյունքում տնտեսված գումարներն ուղղել զինծառայողների սպառազինման ու մարտական պատրաստության ծախսերին:

Մինչ այդ Վրաստանի պաշտպանությունում աշխատում էր 4870 քաղաքացիական անձ, որոնցից 3181 հոգին հաստիքային աշխատողներ էին: Նաև սրա պատճառով Վրաստանի պաշտպանական բյուջեի մոտ 67 տոկոսն ուղղվում էր աշխատավարձերի ու սոցիալական վճարների ծախսերին: (Վրաստանի ամբողջ պաշտպանական բյուջեն 743,2 մլն լարի է կամ 309,5 մլն դոլար):

Հիշեցնենք նաև, որ կրճատումների շրջանում Վրաստանի զինված ուժերի կազմն ինքնուրույն լքող զինծառայողներին նախարարությունը փոխանցում էր միանվագ հատուցման գումար (6,5-10 հազար դոլար՝ կախված զինվորական կոչումից): Այս փոխհատուցման գումարների վրա Վրաստանի ՊՆ-ն արդեն ծախսել է 5,2 մլն լարի (1,8 մլն դոլար):

One response to “Վրաստանի ՊՆ-ից կրճատվել է 2000 զինծառայող և քաղծառայող

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 29 հունվար – 4 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *