Իրանը զորավարժությանը Ռուսաստանից ձեռք բերած ԱԿ-103 ավտոմատներ է կիրառել

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը երկրի արևմուտքում անցկացրած «Իմամ Ալի» քառօրյա զորավարժությանը կիրառել են  Ռուսաստանից գնած ԱԿ-103 ավտոմատներ։ 

Այս մասին հունվարի 28-ին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

ԻՀՊԿ զինծառայողները ԱԿ-103 ավտոմատներով վարժանքներ են անցկացնում

ԻՀՊԿ զինծառայողները ԱԿ-103 ավտոմատներով վարժանքներ են անցկացնում

2016-ի օգոստոսի 6-ին լրատվամիջոցը հայտնել  էր, որ Իրանը Ռուսաստանից ԱԿ-103 ավտոմատներ է գնել, սակայն չէր մանրամասնել՝ ինչ քանակությամբ, հատկապես ո՞ր ստորաբաժանման համար է նախատեսված՝ բանակի թե՞ ԻՀՊԿ-ի։

Հայտարարությունից 2 շաբաթ անց Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը հաստատեց այս լուրը։ Նա նաև հավելել էր, որ Իրանը նախատեսում է արտադրել ավտոմատի տեղական տարբերակը։

Ռուսաստանից գնված ավտոմատները Իրանը առաջին անգամ ցուցադրել է սեպտեմբերին անցկացված զորահանդեսի ժամանակ։ Դրանք կիրառելու մասին առաջին անգամ հայտնի է դարձել ԻՀՊԿ-ի նշված զորավարժության ընթացքում միայն։

Ռուսական կողմն ավտոմատների վաճառքի մասին որևէ տեղեկություն չի հրապարակել։

ԱԿ-103 ավտոմատները Իրանի ԶՈւ զորահանդեսին. 2016 սեպտեմբեր

ԱԿ-103 ավտոմատները Իրանի ԶՈւ զորահանդեսին. 2016 սեպտեմբեր

ԱԿ-103 ավտոմատի տրամաչափը 7.62*39 մմ,  զանգվածը լիցքավորված վիճակում՝ 4.1կգ, երկարությունը (ծալված կոթով)` 745մմ, կրակի սկզբնական արագությունը՝ 715մ/վ, նշանառու հեռավորությունը՝ 1000մ։

Նշենք, որ ՄԱԿ-Ի ԱԽ 2231 բանաձևով` 2015թ. հուլիսի 20-ից 2020թ. հոկտեմբերի 18-ը   Իրանը տանկեր, զրահամեքենաներ, ռազմական ուղղաթիռներ և ինքնաթիռներ կարող է ձեռք բերել միայն ՄԱԿ-ի ԱԽ-ի համաձայնությամբ, իսկ հրաձգային զենքերը այս սահմանափակմանը չեն ենթարկվում։

Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը և Իրանը մտադիր են վերականգնել Իրանին ոչ մահացու զենք և հրաձգային սպառազինություն մատակարարելու վերաբերյալ պայմանագրերը:

ԻՀՊԿ զինծառայողները ԱԿ-103 ավտոմատներով վարժանքներ են անցկացնում

ԻՀՊԿ զինծառայողները ԱԿ-103 ավտոմատներով վարժանքներ են անցկացնում

One response to “Իրանը զորավարժությանը Ռուսաստանից ձեռք բերած ԱԿ-103 ավտոմատներ է կիրառել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 29 հունվար – 4 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *