Ղազախստանը հայտարարում է Թուրքիային թուրքական տեխնիկա վաճառելու մասին

Kazakhstan Aselsan Engineering թուրք-ղազախական համատեղ ընկերությունը հունվարի 30-ին հայտնել է, որ ընկերությունը սկսել է Թուրքիային տրամադրել ջերմային տեսանելիության նշանառության համակարգերի առաջին խմբաքանակը։ Թուրքայի հետ 2016 թ․ ստորագրված պայմանագիրն արժեցել է շուրջ 5,8 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին հայտնում է ղազախական ընկերության կայքը։

Python ջերմային տեսանելիության սարքը՝ ամրացված ZM Tarnow 12,77 տրամաչափի դիպուկահար հրացանին

Python ջերմային տեսանելիության սարքը՝ ամրացված ZM Tarnow 12,77 տրամաչափի դիպուկահար հրացանին

Պայմանագիրն իր մեջ ներառում է թուրքական Ասելսանի արտադրության  Python և Boa ջերմային տեսանելիության սարքերը։ Python-ը թողարկվել է 2008 թվականին, իսկ Boa-ն Python-ի տարբերակներից է՝ նախատեսված դիպուկահար հրացանների, խոշորտրամաչափային գնդացիների համար։

Հետաքրքրական է, որ Kazakhstan Aselsan Engineering-ը (KAE) թուրքական «Ասելսան» և ղազախական Kazakhstan Engineering ընկերությունների համատեղ ձեռնարկությունն է, որը հիմնադրվել է 2013-ի դեկտեմբերին: Ինչպես արդեն նշեցինք, սարքերը հենց թուրքական արտադրության են։ Այս համատեքստում առայժմ անհասկանալի է, թե ինչու՞ է թուրքական կողմը Ղազախստանից գնում թուրքական արտադրության ռազմական նշանակության սարքեր։

Թուրքական «Ասելսան» պետական ձեռնարկությունը ստեղծվել է 1975 թվականին։ Ընկերությունը հիմնականում զբաղվում է օպտիկա-էլեկտրոնային համակարգերի, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի, ռումբերի կառավարման համակարգերի, ինչպես նաև այլ սարքավորումների արտադրությամբ ու վաճառքով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *