Daily Archives: Նոյեմբեր 1, 2017

100 մլն դոլարի վարկով Հայաստանը գնելու է «ռազմավարական զսպման» սպառազինություն. Վիգեն Սարգսյան

Վիգեն Սարգսյան Նոյեմբեր 1, 2017 17:45 | RAZM.INFO - Հայաստանը Ռուսաստանից 100 մլն ԱՄՆ դոլարի զենքի ձեռքբերման համաձայնագրով ձեռք կբերի «ռազմավարական զսպման» սպառազինություն: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարը՝ «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի եթերում: Continue reading

Վրաստանը պատրաստվում է պահեստազորի նոր համակարգ ներդնել

Վրաստանի ԶՈւ զինծառայողներ՝ զինված M4 ինքնաձիգներով Նոյեմբեր 1, 2017 17:37 | RAZM.INFO - 2018-ից Վրաստանում կգործարկվի զինվորական պահեստազորի նոր համակարգի պիլոտային ծրագիր: Այն ենթադրում է երեք բաղադրիչների առկայություն՝ բանակային, տարածաշրջանային և մասնագետների ռեզերվ: Continue reading

Բանակի զարգացման նոր 7-ամյա ծրագրի հիմնական ուղղությունները. Վիգեն Սարգսյան

Նոյեմբեր 1, 2017 17:22 | RAZM.INFO - Հոկտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հանձնարարել էր մշակել բանակի արդիականացման 2018-2025 թթ. նոր յոթնամյա ծրագիր: Պաշտպանության նախարարը մանրամասնել է յոթնամյա ծրագրով նախատեսվող աշխատանքների հիմնական ոլորտները: Continue reading

Իրանի և Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետերը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը և Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին Նոյեմբեր 1, 2017 17:02 | RAZM.INFO - Նոյեմբերի 1-ին Թեհրանում հանդիպել են Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին։ Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությանը և տարածաշրջանին՝ մասնավորապես Սիրիային վերաբերող հարցեր։ Continue reading

Թուրքիայում նախագծում են «Աթաք» հարվածային ուղղաթիռի նոր տարբերակ

Atak-2 հարվածային ուղղաթիռի եռաչափ պատկեր Նոյեմբեր 1, 2017 14:42 | RAZM.INFO - Թուրքական TAI ընկերությունը հոկտեմբերի 31-ին հայտնել է Իտալիայի հետ համատեղ արտադրության T-129 «Աթաք» ուղղաթիռի հիման վրա նոր՝ «Աթաք-2» հարվածային ուղղաթիռի նախագծման աշխատանքների մեկնարկի մասին:  Continue reading

ՌԴ զինուժը Միջերկրականից թևավոր հրթիռներով հարվածել է Դեր Զորում ԻՊ դիրքերին

ՌԴ-ն թևավոր հրթիռով հարվածել է Դեր Զորում ԻՊ դիրքերին Նոյեմբեր 1, 2017 12:46 | RAZM.INFO - Հոկտեմբերի 31-ին Միջերկարական ծովում տեղակայված Ռուսաստանի զինուժի Սևծովյան նավատորմի «Վելիկի Նովգորոդ» սուզանավից «Կալիբր» թևավոր հրթիռներ են արձակվել Դեր Զոր նահանգում «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման դիրքերին:  Continue reading

ՀՀ նախագահ. Մոսկվան և Երևանը ստորագրել են 100 մլն դոլարի նոր ռազմական վարկի համաձայնագիրը

200 մլն դոլար վարկային համաձայնագրով Հայաստանի՝ Ռուսաստանից պատվիրած զինատեսակների մի մասը Նոյեմբեր 1, 2017 12:26 | RAZM.INFO - Նոր պայմանագրով մատակարարումները կսկսվեն բոլոր միջպետական համաձայնությունների ձեռքբերումից հետո: Մոտ օրերին Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի գործող պայմանագրով նախատեսված սպառազինության հերթական խմբաքանակը: Այս մասին նոյեմբերի 1-ին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:  Continue reading

Կայացել է ՀՀ ՊՆ «ԶԱՌ» ուսումնական կենտրոնի բացման արարողությունը

Պաշտոնյաները ՀՀ ՊՆ «ԶԱՌ» ուսումնական կենտրոնի բացման արարողությանը Նոյեմբեր 1, 2017 12:00 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 31-ին մասնակցել է ՀՀ ՊՆ «ԶԱՌ» ուսումնական կենտրոնի բացման արարողությանը: Ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքներն իրականացվել են ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ: Continue reading

«Փեշմերգան» պետք է անցնի Բաղդադի հսկողության տակ. Իրաքի վարչապետ

քրդական Փեշմերգայի ուժեր Քիրքուքի մոտ Նոյեմբեր 1, 2017 11:33 | RAZM.INFO - Հոկտեմբերի 30-ին Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հայտարարել է, որ  քրդական «Փեշմերգա» զորաջոկատները պետք է անցնեն Իրաքի կենտրոնական կառավարության հսկողության տակ և կրճատվեն: Continue reading

Թուրքական զորքերը օկուպացրել են Սիրիայի Իդլիբ նահանգը. ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան

Թուրքիայի ԶՈւ 122 մմ «Սաքարյա» ՀԿՌՀ-ներ՝ Սիրիայի Իդլիբում Նոյեմբեր 1, 2017 10:58 | RAZM.INFO - Հոկտեմբերի 31-ին ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաաֆարին հայտարարել է, որ Սիրիան Թուրքիայի ռազմական ներկայությունը Իդլիբում համարում է ագրեսիա և օկուպացիա:  Continue reading