Daily Archives: Նոյեմբեր 21, 2017

Ռուսական հեռուստաալիքը ներողություն է խնդրում ՀՀ առնչությամբ ոչ կոռեկտ գնահատականների համար

Նոյեմբեր 21, 2017 22:50 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի «Զվեզդա» հեռուստաալիքի նախագահը Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանից ներողություն է խնդրել ՀՀ առնչությամբ հնչած ոչ կոռեկտ ձևակերպումների և գնահատականների համար՝ դրանք որակելով որպես բացթողում։ Continue reading

Սիրիայի Աբու Քամալ քաղաքում ևս մեկ իրանցի զինծառայող է զոհվել

ԻՀՊԿ Նոյեմբեր 21, 2017 18:42 | RAZM.INFO - Սիրիայի Աբու Քամալ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղած մարտերում զոհվել է իրանցի զինծառայող Ալիռեզա Ջիլանը։ Այս մասին նոյեբերի 20-ին տեղեկացնում է իրանական «Աբնա» լրատվական գործակալությունը։ Continue reading

Հայաստանում մեկնարկել են ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի կինոլոգների հավաքներ

ՌԴ ԶՈւ կինոլոգները վարժանքների ժամանակ Նոյեմբեր 21, 2017 18:38 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) 102-րդ ռազմաբազայի կինոլոգները պահակաշների վարժեցման հատուկ մասնագիտացված համալիրում տասնօրյա հավաքներ են անցկացնում։  Այս մասին Razm.info-ին հայտնել են ՀՌՇ մամուլի ծառայությունից։ Continue reading

Թուրքիան արդիականացնում է T-155 ինքնագնաց հաուբիցները

T-155 Fırtına ինքնագնաց հրետանային համակարգ Նոյեմբեր 21, 2017 18:36 | RAZM.INFO - Թուրքիայի զինված ուժերը սպառազինվելու են այդ երկրում հավաքվող T-155 Fırtına («Ֆըրթընա») ինքնագնաց հրետանային համակարգերի նոր՝ արդիականացված տարբերակով:  Continue reading

ՌԴ, Թուրքիայի և Իրանի ԶՈւ ԳՇ պետերը կամրապնդեն Սիրիայում «ապաէսկալացման գոտիների» համակարգումը

Սիրիայում տիրող իրավիճակը 2017-ի հոկտեմբերի 14-ի դրությամբ. Քարտեզում արդեն ուրվագծված են նաև Իդլիբում թուրքական զինուժը վերահսկողության տակ գտնվող շրջանները Նոյեմբեր 21, 2017 18:24 | RAZM.INFO - Նոյեմբերի 21-ին Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետեր Վալերի Գերասիմովը, Հուլուսի Աքարը և Մոհամմադ Հոսեյն Բաղերին Սոչիում հանդիպման ընթացքում համաձայնության են եկել Սիրիայի Իդլիբ նահանգի «ապաէսկալացման գոտում» աշխատանքների համակարգման մակարդակի բարձրացման վերաբերյալ:  Continue reading

ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի շրջանակներում Հայաստանը կոչնչացնի անպետք զինտեխնիկա

Նոյեմբեր 21, 2017 15:57 | RAZM.INFO - Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը հավանության է արժանացրել «ՀՀ և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության (ՆՍՊԱ) միջև՝ համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին: Continue reading

Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս գալու մտադրություն չունի. Թուրքիայի նախագահականի խոսնակ

ՆԱՏՕ-ի  Trident Javelin – 2017 զորավարժությունը անցկացվում էր նոյեմբերի 8-17-ը Նորվեգիայի Սթավանգար քաղաքում Նոյեմբեր 21, 2017 14:39 | RAZM.INFO - Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Անկարան որևէ մտադրություն չունի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները դադարեցնելու և շարունակելու է մնալ Կառույցի անդամ ու դաշնակից:  Continue reading

Չեչնիայում ՌԴ ԶՈւ սակրավորները ավարտել են զորավարժարանների ականազերծումը

Չեչնիայում ՌԴ ԶՈւ սակրավորները ավարտել են զորավարժարանների ականազերծումը Նոյեմբեր 21, 2017 14:38 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Չեչնիայում տեղակայված 58-րդ համազորային բանակի մոտոհրաձգային դիվիզիայի զինծառայողները ավարտել են «Գվարդեց», «Կալինո» և «Ալպյան» զորավարժարանների ականազերծումը և չպայթած զինամթերքից մաքրումը:  Continue reading

Իրանի և Պակիստանի ռազմածովային ուժերը համատեղ վարժանքներ կանցկացնեն

Իրանի և Պակիստանի ռազմածովային ուժերը զորավարժության ժամանակ (արխիվ) Նոյեմբեր 21, 2017 14:36 | RAZM.INFO - Նոյեմբերի 20-ին Պակիստանի ռազմածովային ուժերի նավախումբը խարիսխ է գցել Իրանի հարավային Բանդարաբաս նավահանգստում։ Նավախմբի հնգօրյա այցի հայտարարվող նպատակներից է երկու երկրների ռազմածովայինների փորձի փոխանակումը։  Continue reading

Վրաստանը ԱՄՆ-ից Javelin հակատանկային հրթիռային համալիրներ կգնի

Javelin հակատանկային հրթիռային համալիրներ Նոյեմբեր 21, 2017 14:30 | RAZM.INFO - Նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հավանության է արժանացրել Վրաստանին Javelin հակատանկային հրթիռային համալիրներ վաճառելու մասին որոշումը: Մատակարարումների արժեքը գնահատվում է 75 մլն դոլար, վրացական կողմը ԱՄՆ-ին 410 միավոր հրթիռ և 72 միավոր արձակման կայան գնելու հայտ է ներկայացրել: Continue reading